• Latest news

Դիաբետիկ տղամարդիկ 3 անգամ ավելի հաճախ են բախվում իմպոտենցիային. հետազոտություն

28 հուլիսի, 2017  18:12

Դիաբետով տառապող տղամարդկանց կեսից ավելինի մոտ նաեւ էրեկտիլ դիսֆունկցիա է առաջանում: Դիաբետիկների շրջանում պոտենցիայի հետ կապված խնդիրների առաջացման հավանականությունը 3 անգամ ավելի մեծ է, քան այն տղամարդկանց շրջանում, որոնք դիաբետով չեն տառապում: Այս մասին հայտնում են Իտալիայի Պադովայի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ դիաբետիկների 52,5 տոկոսը (2-րդ տիպի դիաբետով տղամարդկանց 66,3 տոկոսը եւ 1-ին տիպի դիաբետով տղամարդկանց 37,5 տոկոսը) էրեկցիայի հասնելու կամ այն պահպանելու լուրջ դժվարություններ են ունենում: Գիտնականները դեռեւս չգիտեն, թե ինչու են 2-րդ տիպի դիաբետով տառապող տղամարդիկ 2 անգամ ավելի հաճախ բախվում էրեկտիլ դիսֆունկցիային, քան 1-ին տիպի դիաբետով տառապողները:

Նախորդ հետազոտություններով պարզվել է, որ դիաբետը վնասում է նյարդերը եւ արյունատար անոթները, որոնք անհրաժեշտ են էրեկցիայի հասնելու համար: Հայտնի է, որ դիաբետով չտառապող մարդկանց համեմատությամբ դիաբետիկներին սպառնում է նաեւ վաղաժամ մահվան մեծ հավանականությունը:

Թիրախային վերլուծության շրջանակում, որը հրապարակվել է Diabetic Medicine ամսագրում, գիտնականները վերլուծել են 145 հետազոտություններ, որոնց ընթացքում ուսումնասիրվել է դիաբետի եւ էրեկիտիլ դիսֆունկցիայի միջեւ կապը: Ընդհանուր առմամբ դրանց մասնակցել են երկու տիպի դիաբետներով տառապող 88,577 տղամարդիկ: Արդյունքները ցույց են տվել, որ դիաբետի առկայությունը տղամարդկանց շրջանում էապես մեծացնում է էրեկտիլ դիսֆունկցիայի առաջացման հավանականությունը:

Հետազոտողները հույս ունեն, որ իրենց հետազոտության արդյունքները կնպաստեն դիաբետով հիվանդների շրջանում էրեկտիլ խնդիրների ավելի վաղ ախտորոշմանը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել