• Latest news

Սննդային թունավորման ախտանիշները, ո՞վ է ռիսկի խմբում

5 օգոստոսի, 2017  16:55

Սննդային թունավորումը սուր վիճակ է, որը սովորաբար ուղեկցվում է մարսողության խանգարումով։ Թունավորման պատճառ հիմնականում դառնում են սննդամթերքի հետ միասին օրգանիզմի մեջ հայտնված զանազան բակտերիաները։

Լրագրողների հետ զրույցի ժամանակ գաստրոէնտերելոգ Մարիանա Մալխասյանը պատմել է թունավորման հիմնական ախտանիշների մասին

Ընդհանուր թուլություն

  • Սրտխառնոց
  • Փսխում
  • Մարմնի բարձր ջերմաստիճան
  • Աղիների աշխատանքի խանգարում

Սննդային թունավորումները, մասնագետի խոսքով, առաջին հերթին վտանգավոր են հղի կանանց, փոքր երեխաների ու տարեց մարդկանց համար։ Դրա համար էլ, եթե վերոնշյալ ախտանիշները հայտնվում են մարդկանց այդ խմբերի մոտ, խորհուրդ է տրվում անմիջապես դիմել բժշկի՝ հետագա խնդիրներից ու բարդացումներից խուսափելու համար։

Իսկ եթե մարդը, ով բախվում է այդ ախտանիշներին, ռիսկի վերոնշյալ խմբերին չի պատկանում, նա կարող է սպասել 24 ժամ, խմել առնվազն 3 լիտր ջուր ու ակտիվացված ածուխ։ Եթե հաջորդ օրը այդ ախտանիշները չանցնեն, անհրաժեշտ է դիմել բժշկի։

Սննդային թունավորումների դեպքում, ինչպես նշեց գաստրոէնտերոլոգը, հակացուցված է ոգելից խմիչք գործածելը։ Նաեւ խորհուրդ չի տրվում գործածել ձմերուկ, կաթ, սունկ ու պահածոյացված մթերքներ։

Մասնագետը հիշեցրեց, որ սննդային թունավորումը կարող է լինել անորակ ու ոչ թարմ մթերքների գործածման հետեւանք։ Ավելին, պիտանելիության ժամկետը, որը նշված է փաթեթի վրա, չի կարող մթերքի թարմության ցուցիչ լինել, հատկապես շոգին։ Դրա համար էլ նախեւառաջ խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել մթերքի գույնի, ընդհանուր տեսքին, այլ ոչ թե պիտանելիության ժամկետին։ Նաեւ պետք է համոզվել , որ մթերքը պատրաստված է հիգիենայի բոլոր կանոնները հաշվի առնելով ու անցել է անհրաժեշտ ջերմային մշակում, որը նվազագույնի է հասցնում դրա մեջ բակտերիաների պահպանման հնարավորությունը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել