• Latest news

Հայաստանում բժշկական զբոսաշրջությունն իրականում կայացել է․ պլաստիկ վիրաբույժ

19 օգոստոսի, 2017  11:49

Հայաստանում բժշկական զբոսաշրջությունն իրականում կայացել է։ Դա շատ կարեւոր է՝ երկրի շրջափակումը հաշվի առնելով։ Այս մասին օգոստոսի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց պլաստիկ վիրաբույժ Հայկ Ենոքյանը։

Նրա խոսքով՝ տարեցտարի արտասահմանից Հայաստան եկող պացիենտների թվի աճ է գրանցվում եւ ոչ միայն հայազգի։ «Եթե նախկինում Հայաստան էին գալիս մեր սփյուռքի ներկայացուցիչներ, այժմ ժամանում են նաեւ օտարերկրացիներ, որոնք, այստեղ գալով, բացահայտում են իրենց համար մեր երկիրը՝ դրանով հանդերձ նպաստելով բժշկական զբոսաշրջության զարգացմանը»,-նշեց Հայկ Ենոքյանը։

Պլաստիկ վիրաբույժի համաձայն՝ Հայաստան են գալիս բազմաթիվ պացիենտներ Շվեդիայից, Դանիայից եւ այլ եվրոպական երկրներից, ինչպես նաեւ Միջին Ասիայից, Իրանից, ԱՄԷ-ից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել