• Latest news

Ֆիթնեսի մարզիչի՝ 4-րդ կարգի քաղցկեղը ցնցել է առողջ կենսակերպի ջատագովներին (ֆոտո)

19 օգոստոսի, 2017  16:36

Մեծ Բրիտանիայի բնակիչը՝ Վիկի Վինեսը սոցկայքերում եւ լրատվամիջոցներում հայտնի դարձավ, երբ սելֆի հրապարակեց՝ սարսափելի ախտորոշումից մի քանի ժամ հետո։ Առողջ կենսակերպի սիրահարի մոտ բժիշկները 4-րդ կարգի թոքերի քաղցկեղ են հայտնաբերել։

Երիտասարդ աղջիկն ուներ առողջ սննդակարգ, նա չուներ վնասակար սովորություններ եւ ամեն առավոտ վազում էր։ Բայց ամենայն հավանականությամբ, նա կմահանա քաղցկեղից՝ մի քանի ամսում։ Հավանականությունը, որ նա կապրի եւս 5 տարի, 10 տոկոս է։

«Ես 30 տարեկան եմ, ֆիթնեսի մարզիչ եմ աշխատում, չեմ ծխում եւ առողջ սնունդ եմ ուտում։ Երբ քաղցկեղով եք տառապում, պարտադիր չէ, որ արտաքինից հիվանդ տեսք ունենաք։ Ախտանշանները կարող են թաքնված լինել եւ երբեմն ի հայտ գալ»,-լուսանկարը մակագրել է աղջիկը։

Թոքերի հետ նա վաղուց է խնդիրներ ունեցել, բայց մինչ վերջերս բժիշկները սխալմամբ ենթադրել են, թե նա ասթմայով է տառապում։

«Պատմությունը սովորեցնում է, որ օրգանիզմում որեւէ սխալ բան նկատելով պետք է անմիջապես բժշկի դիմել։ Պետք է մասնագետներին ուղղել բոլոր հարցերը այնքան, մինչեւ բոլոր պատասխանները չստանաք»,-եզրակացրել է աղջիկը։

Բազմաթիվ մեկնաբանություններում առողջ կենսակերպի ջատագովները խոստովանում են, որ ցնցված են։  Շատերը հույս են հայտնել որ երիտասարդությունն ու օրգանիզմի վիճակը թույլ կտան Վիկիին հաղթել հիվանդությանը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է