• Latest news

D վիտամինի պակասը սրտային անբավարարության հավանականությունը 12 անգամ մեծացնում է

19 օգոստոսի, 2017  23:42

D վիտամինի պակասը օրգանիզմում սրտային անբավարարության հավանականությունը 12 անգամ մեծացնում է, պարզել են գիտնականները:

Տվյալների վերլուծության եւ հավաքման համար օգտագործվել են բրազիլացի կամավորների 137 քարտերի բժշկական գրառումները: Կամավորների միջին տարիքը 60 եւ ավելի բարձր տարիքն էր: Բժիշկները պարզել են, որ D վիտամինի անհրաժեշտ քանակության բացակայության դեպքում սրտային անբարարությունը մեծանում է հատկապոս տարեց մարդկանց մոտ:

Դրանից բացի, գիտնականները ռիսկի խմբի մեջ են ընդգրկել ավելորդ քաշով եւ առիթմիայով տառապող մարդկանց:

D վիտամինի բնական աղբյուրների թվում բժիշկները նշում են նարինջի թարմ հյութը, կաթնամթերքը եւ սոյայի կաթը:

Հայտնի է, որ D խմբի վիտամինների մի մամսը մարդու օրգանիզմում արտադրվում է ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ: Սակայն վիտամինային խմբի երկրորդ մասի արտադրման համար անհրաժեշտ է համապատասխան սննդամթերքի ստացում: D վիտամինի հիմնական գործառույթն է մարդու աղիներում կալցիումի եւ ֆոսֆորի քայքայումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել