• Latest news

5 վնասակար խորհուրդ․ Ինչպես «ձեռք բերել» երակների վարիկոզ լայնացում

21 օգոստոսի, 2017  20:13


Երակների վարիկոզ լայնացումը շատ տարածված հիվանդություն է, որի դեպքում ոտքերի մակերեսային երակները չեն հաղթահարում իրենց գործառույթներն ու վատ են արյուն մղում ոտքերից դեպի սիրտը։ Ծանր դեպքերում արյան մատակարարումը այնքան է վատանում, որ հիվանդների մոտ սկսվում են այտուցներ ու նույնիսկ տրոֆիկ խոցեր։

Կանայք 3-4 անգամ հաճախ են բախվում վարիկոզի, քան տղամարդիկ։ Դրան նպաստում են մի շարք գործոններ՝ հղիությունից սկսած մինչեւ փորկապություն ու բարձրակրունկ կոշիկ հագնելը։ Վարիկոզը հիմնականում տարեց մարդկանց մոտ է զարգանում, բայց կան ցանկացած տարիքում երակների վիճակը վատացնելու ու շուտ հիվանդանալու մի քանի երաշխավորված միջոցներ։

Ֆիզկուլտուրայով մի զբաղվեք։ Խուսափեք ծնկերի մկանների վրա ծանրաբեռնվածությունից ու ցանկացած այլ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից։ Մկանները, կրճատվելով, ճնշում են երակները ու արյունը վերեւ մղում, դրա համար էլ կքանիստը, վազքը, աստիճաններ բարձրանալն ու մյուս նման վարժությունները ապահովում են վարիկոզի կանխարգելումը։ Իսկ եթե ուզում եք վարիկոզ ձեռք բերել՝ խուսափեք մարզումներից;

 Ավելորդ քաշ հավաքեք։ Շատ կերեք, քիչ շարժվեք, քաշ հավաքեք ու վարիկոզը պարտադիր կհայտնվի, բայց ամենայն հավանականությամբ դա կլինի ավելորդ քաշի հետեւանքով ձեր ձեռք բերած խնդիրներից փոքրագույնը։

Շատ ժամանակ անցկացրեք կանգնած վճակում։ Վարիկոզը հիմնականում հայտնվում է այն մարդկանց մոտ, ովքեր անընդհատ ոտքի վրա են՝ վարսավիրների, ուսուցիչների, խոհարարների, քիմիկոսների եւ այլն։

Երբեք կոնտրաստային ցնցուղ մի ընդունեք։ Կոնտրաստային ցնցուղն մարզում է երակների պատերը, որից այն ավելի առաձգական է դառնում ու դա կանխում է վարիկոզի զարգացումը։

Հաճախ արեւայրուք ընդունեք։ Ուլտրամանուշակագույն ճառագայթները նվազեցնում են երակների առաձգականությունը, դրանց դարձնելով ավելի խոցելի ու բարձրացնելով վարիկոզի զարգացման հավանականությունը։ Եթե հաճախ արեւայրուք ընդունեք, դուք կարող եք ձեռք բերել երակների վարիկոզ լայնացում՝ մի շարք այլ հիվանդությունների հետ միասին, այդ թվում մաշկի քաղցկեղ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է