Լոս Անջելեսի գերագույն դատարանի ատենակալները Johnson & Johnson (J&J) ընկերությանը պարտավորեցրել են 417 մլն դոլար վճարել կնոջը, որը պնդում է, որ ձվարանների քաղցկեղով է հիվանդացել՝ ընկերության՝ տալկի հիմքով պատրաստված արտադրանքն օգտագործելուց հետո։
Reuters-ը հաղորդում է, որ կինը պահանջներ է ներկայացրել Johnson's Baby Powder (մանկական ցանափոշի) արտադրանքի նկատմամբ։
Եվա Էչեւիերան՝ Քալիֆորնիայից, ընկերության դեմ դատական հայց է ներկայացրել՝ ընկերության արտադրանքն օգտագործելու հետեաւնքով ձվարանների քաղցկեղով հիվանդանալու պատճառով։ Նշվում է, որ նա այդ ցանափոշին օգտագործել է ամեն օր՝ 1950-2016 թվականներին։ Քաղցկեղն ախտորոշվել է 2007 թվականին։
Դատարանի վճռով՝ գումարը, որը պետք է ընկերությունը վճարի, ներառում է 68 մլն դոլար փոխհատուցում՝ բարոյական վնասի համար եւ 340 մլն դոլար՝ որպես հարկային տույժ։
417 մլն դոլար վճարելու պարտավորվածությունը J&J-ի համար ամենամեծ գումարն է ըստ հայցերի, որոնցում ընկերությանը մեղադրում են հաճախորդներին արտադրանքն օգտագործելիս քաղցկեղով հիվանդանալու հավանականության մասին տեղեկացվելու հնարավորություն չունենալու համար։ J&J-ն կբողոքարկի։
Մայիսին ամերիկյան Սենթ Լուիսի դատարանը Johnson & Johnson-ին պարտավորեցրել է 110 մլն դոլար վճարել կնոջը, որը եւս վստահեցնում էր, որ մանկական ցանափոշին երկար ժամանակ օգտագործելուց հետո ձվարանների քաղցկեղով է հիվանդացել։
Ընդհանուր առմամբ, նման բողոքով ընկերության դեմ 2.5 հազար հայց է ներկայացվել։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր