• Latest news

Ո՞ւմ խորհուրդ չի տրվում արեւայրուք ստանալ

22 օգոստոսի, 2017  15:23

Շատ մարդկանց համար ամառային հանգիստն ասոցացվում է լողափի եւ արեւայրուքի հետ։ Սակայն ոչ բոլորին է կարելի արեւայրուք ստանալ, որոշ մարդկանց ուտրամանուշակագույն ճառագայթները հակացուցված են։

Գինեկոլոգիական հիվանդություններ

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ գինեկոլոգ Տաթեւիկ Ղորուխչյանն ասաց, որ արեւի ճառագայթների ներքո կնոջ օրգանիզմում ակտիվանում է էստրոգենների սինթեզը եւ բարձրանում է այդ հորմոնների նկատմամբ զգայունությունը։ Ուստի, եթե կինը կաթնագեղձերի կամ ձվարանների հետ կապված խնդիրներ ունի (կիստաներ, բարորակ եւ չարորակ գոյակցություններ), ինչպես նաեւ խնդիրներ արգանդի խոռոչի հետ եւ էնդոմետրիում  (բորբոքային հիվանդություններ, էնդոմետրիոզ եւ այլն.), նրան խորհուրդ է տրվում խուսափել արեւի ճառագայթներից, քանի որ դրանց պատճառով առկա խնդիրները կարող են սրվել։

Ցանկացած գինեկոլոգիական հիվանդության պարագայում մասնագետը կանանց խորհուրդ է տալիս ծով մեկնելուց առաջ խորհրդակցել բժշկի հետ։

Բորբոքային պրոցեսներ

Եթե օրգանզիմում կան բորբոքային պրոցեսներ կամ սուր ինֆեկցիոն հիվանդություններ, արեւայրուքը ցանկալի չէ՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար, քանի որ դա կարող է հանգեցնել այդ պրոցեսների սրմանը։

Մաշկային հիվանդություններ

Ցանկացած մաշկային հիիվանդության, այդ թվում՝ էկզեմայի, ակնայի եւ փսորիազի պարագայում արեւայրուքը հահշկացուցված է։ Իհարկե, մաշկի վրա չարորակ գոյակցությունների կամ խալի հետ կապված խնդիրների պաևագայում պետք է խուսափել արեւի ճառագայթներից։

Մաշկին շատ խալեր ունեցող մարդկանց եւս խորհուր չի տրվում մնալ արեւի տակ, քանի որ նրան ք մելանոմայի ռիսկային խմբում են՝ մաշկի քաղցկեղի տեսակի։ Նման մարդկանց ամռանը խորհուրդ է տվում օգտագործել արեւապաշտպան քսուք՝ բարձր SPF-ով (առնվազն 30) ոչ միայն լողափին, այլեւ առօրյայում։ 

Արեւայրուքը հակացուցված է նաեւ հետեւյալ հիվանդությունների պարագայում՝

  • Ցանկացած բարորակ կամ չարորակ ուռուցքներ
  • Համակարգային կարմիր գայլախտ
  • Սուր տուբերկուլյոզ
  • Շաքարախտ
  • Հոգեկան խանգարումներ
  • Հիպերտոնիա
  • Վահանաձեւ գեղձի հիվանդություններ

Խորհուրդ չի տրվում նաեւ արեւայրուք ստանալ մարդկանց, որոնք ուլտրամանուշակագույն ճառագայթերի նկատմամբ զգայունությունը բարձրացնող դեղորայք են ընդունում, ինչպես նաեւ մինչեւ 5 տարեկան երեխաներին, տարեցներին ու հղի կանանց։ Դաշտանի օրերին արեւայրուքը եւս ցանկալի չէ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել