Մեծ Բրիտանիայում մատնահարդարման մասնագետ Ժաննա Սքիները եղունգի վրայի սեւ գծի պատճառով հաճախորդուհու մոտ առողջական լուրջ խնդիր է կասկածել:
Կինը դիմել է Սքիներին՝ խնդրելով մուգ գույնի լաքով ներկել եղունգները՝ ուղղահայաց մուգ գիծը ծածկելու համար: Նա մտածել է, որ գծի առաջացման պատճառը կալցիումի պակասն է կամ եղունգի տակ արյան կուտակումը: Սակայն Սքիները լուրջ խնդիր է կասկածել եւ կնոջը խորհուրդ է տվել անմիջապես բժշկի դիմել:
Որոշ ժամանակ անց հաճախորդուհին զանգահարել է Ժաննային եւ հաղորդել, որ մելանոմա են ախտորոշել, ընդ որում՝ ագրեսիվ տեսակի: Հիվանդությունն արդեն անցել է լիմֆատիկ հանգույցներին: Այս պատմության մասին Սքիները գրել է Facebook-ի իր էջում՝ հավելելով. «Կանխատեսումն այնքան էլ լավը չէ»:
Վարպետի խոսքով՝ եղունգի շրջանում անոմալ փոփոխությունները երբեմն կարող են վկայել լուրջ հիվանդությունների մասին:
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության (NHS) համաձայն՝ եղունգների մուգ գծերը հաճախ են հանդիպում 20 տարեկանն անց սեւամորթ բնակչության մոտ եւ հիմնականում հիվանդության նշան չեն: Բայց պետք չէ անտեսել դրանք: Հարկավոր է դիմել բժշկի՝ հետազոտություն անցնելու եւ հիվանդության առկայությունը բացառելու համար:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր