• Latest news

Ինչպե՞ս կազմակերպել դպրոցականի սնվելու ռեժիմը. մանկաբույժի խորհուրդները

24 օգոստոսի, 2017  22:00

Ամռանը երեխաների մեծ մասը նախաճաշում, ճաշում եւ ընթրում է, երբ ցանկանում է: Բայց ուսումնական տարվա մեկնարկից նրանց կյանքը փոխվում է: Ինչպե՞ս կազմակերպել դպրոցականի սնվելու ռեժիմը, որպեսզի նրա օրգանիզմը ստանա անհրաժեշտ բոլոր սննդարար նյութերը: Խորհուրդներ է ներկայացնում մանկաբույժ Մարի Դարակչյանը:

  • Մասնագետի կարծիքով՝ օրվա ընթացքում երեխան պետք է երեք անգամ լիարժեք սնվի, դրանց ընդմիջումների ընթացքում էլ որեւէ թեթեւ բան ուտի:
  • Դպրոց գնալուց առաջ երեխան անպայման պետք է նախաճաշի: Եթե երեխան չի հասցնում նախաճաշել, մանկաբույժը խորհուրդ է տալիս նրան 30 րոպե ավելի վաղ արթնացնել. նախաճաշը բաց թողնել չի կարելի:
  • Դպրոցներում դասերը սովորաբար ավարտվում են 14:00-ին կամ 14:30-ին: Այդ ընթացքում երեխաները հասցնում են սովածանալ, եթե ընդմիջումների ժամանակ ոչինչ չեն ուտում: Ցանկալի է, որպեսզի երեխան տանից ինչ-որ բան տանի դպրոց՝ ընդմիջումներից մեկի ժամանակ ուտելու համար: Մանկաբույժը ծնողներին խորհուրդ է տալիս պանրով եւ բանջարեղենով բուտերբրոդ պատրաստել (ամռանն ու վաղ աշնանը պանիրը շուտ չի փչանում, ինչպես մյուս մթերքները): Աշնանն ու ձմռանը կարելի է նաեւ մսով բուտերբրոդ պատրաստել:
  • Ընդմիջումների ընթացքում պետք չէ երեխաներին կոնֆետ, շոկոլադ կամ բարձր կալորիականությամբ ու սննդակար նյութերի ցածր պարունակությամբ այլ մթերքներ տալ: Իսկ քաղցր գազավորված ըմպելիքները հարկավոր է ընդհանրապես բացառել երեխայի սննդակարգից:
  • Երեխայի հիմնական սննդակարգը պետք է բաղկացած լինի բանջարեղենից, մրգերից, կաթնային եւ կաթնաթթվային մթերքներից, ինչպես նաեւ սպիտակուցներից, որոնց լավ աղբյուր են համարվում միսն ու ձուկը:
  • Երեխայի սննդակարգում կարող են ներառվել նաեւ քաղցրեղեն եւ հացամթերք, սակայն, մանկաբույժի կարծիքով, դրանք չպետք է երեխայի հիմնական սննդակարգը դառնան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել