• Latest news

Բակտերիոֆագերը՝ որպես առաջին ընտրության միջոց. Երեւանում ֆագոթերապիայի հարցերով համաժողով է անցկացվել

5 սեպտեմբերի, 2017  20:51

Հակաբիոտիկների նկատմամբ կայունության խնդիրն ավելի ու ավելի հրատապ է դառնում, եւ գիտնականներն ու բժիշկները ինֆեկցիաների դեմ պայքարի այլընտրանքային միջոցներ են փնտրում։ Ընտրության մեթոդ կարող են դառնալ բակտերիոֆագերը, որոնք բացահայտվել են դեռ 100 տարի առաջ, բայց երկրորդ պլան են մղվել հակաբիոտիկների հայտնաբերումից հետո։ Բայց դրանք չի կարելի անվանել լիարժեք այլընտրանք հակաբիոտիկներին, քանի որ դրանք չեն կարող բոլոր դեպքերում փոխարինել հակաբիոտիկներին։  Այս մասին ասվել է սեպտեմբերի 5-ին Երեւանում անցկացված Առաջին միջազգային գիտապրակտիկ համաժողովի ժամանակ, որը նվիրված էր ֆագոպրոֆիլակտիկայի ու ֆագոթերապիայի հարցերին։

Տվյալ համաժողովի կազմակերպիչը, «Հիվանդանոցային համաճարակաբան» ասոցացիայի ղեկավար, «Էրեբունի» ԲԿ կլինիկական համաճարակաբանության հարցերով խորհրդական Անահիտ Սարգսյանը, լրագրողների հետ զրույցի ժամանակ պարզաբանել է, որ համաժողովի ընթացքում ռուսական «Միկրոմիր» ընկերությունը հայ բժիշկներին կծանոթացնի պոլիֆագերի (մի քանի բակտերիոֆագերից պատրաստված միջոցներ) նաեւ դրանց կիրառման հնարավորությունների հետ։ Նա նաեւ տեղեկացրել է, որ այս տարվա մայիսին Հայաստանում «Էրեբունի» կլինիկայի բազայի հիման վրա ստեղծվել է «Միկրոմիր Արմենիա» գործընկերային կազմակերպությունը, որը այստեղ է փորձարկելու պոլիֆագերը։

«Մեր նպատակն է հնարավորինս խուսափել հակաբիոտիկների կիրառումից այն դեպքերում, երբ մենք դրանք կարող ենք չկիրառել»,- ասել է նա։ Սակայն, մասնագետի խոսքով, չի կարելի ասել, որ բակտերիոֆագերը կարելի է օգտագործել հակաբիոտիկների փոխարեն։

«Հակաբիոտիկներն անփոխարինելի դեղամիջոցներ են անհապաղ դեպքերում։ Պոլիֆագերի կիրառումը թույլ կտա հակաբիոտիկները կիրառել միայն այն ժամանակ, երբ դա անհրաժեշտ է։ Բժիշկը ընտրության հնարավորություն կունենա»,- ասել է նա, հավելելով, որ ֆագերը չեն ազդում օրգանիզմի միկրոֆլորայի վրա, դրանք հիպոալերգեն են ու կողմնակի ազդեցություններ չունեն։

Ելույթ ունենալով համաժողովի ընթացքում՝ «Միկրոմիր» ընկերության ղեկավար Ալեքսանդր Զուրաբովը հիշեցրել է, որ բակտերիոֆագերը բացահայտվել են դեռ 100 տարի առաջ, բայց այդպես էլ ըստ արժանվույն իրենց տեղը չեն գտել բժշկական պրակտիկայում․ հակաբիոտիկների հայտնաբերումից հետո դրանք երկրորդ պլան են մղվել, քանի որ հակաբիոտիկների գործելակերպը հասկանալի էր բժիշկներին։ Կոխի՝ հակաբակտերիալ թերապիայի հիմնադրի պարադիգման ենթադրում էր, որ հարուցիչը պետք է ոչնչացվի։ Բայց բակտերիոֆագերի դեպքում խնդրի նման լուծում չկա։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Ալեքսանդր Զուրաբովը նշեց, որ հակաբիոտիկների կիրառումը բժիշկների համար ավելի հասկանալի է եղել, հասարակ, հարմար ու ավելի հուսալի է թվացել՝ հաշվի առնելով, որ դրա նպատակն էր բակտերիաների ոչնչացումը։

«Բայց քանի որ 21-րդ դարը ցույց է տվել, որ մեր օրգանիզմում բնակվող բակտերիաները կարեւորագույն նշանակություն ունեն ու դրանց վնասման դեպքում հետեւանքներն անդրադառնում են օրգանիզմի բոլոր օրգանների վրա, ապա խնդիր է առաջացել ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում մարդուն օգնել ՝ միկրոբիոմի նվազագույն վնասվածքով»,- ասել է նա։

Ռուս մասնագետը նաեւ նշել է, որ բակտերիոֆագերը չեն հակադրվում հակաբիոտիկներին, բայց դրանք առաջին ընտրության միջոցներ են, դրանցից է պետք սկսել բուժումը։ «Եթե կօգնեն, հրաշալի է, մարդու միկրոբիոմը կմնա բալանսի՝ նորմայի մեջ։ Եթե չի հաջողվի, իհարկե, պետք է դիմել հակաբիոտիկներին։ Բայց այն տարբերակով, որի մասին Ֆլեմինգն էր խոսում, որպես վերջին հույսի միջոց»,- ասել է նա՝ հավելելով, որ բակտերիոֆագերի կիրառումը թույլ կտա զգալիորեն կրճատել հակաբիոտիկների կիրառումը։

Ալեքսանդր Զուրաբովի խոսքով՝ բակտերիոֆագերը բնական, էկոլոգիական մթերք են, ոչ թե դեղամիջոց՝ այդ բառի բուն իմաստով։ Այն չի գրանցվում որպես դեղ, քանի որ հակաբակտերիալ միջոցների արդյունավետության ստուգման առկա մեխանիզմները բակտերիոֆագերի դեպքում կիրառելի չեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել