Ինչպե՞ս երեխաների ու դեռահասների շրջանում կանխել 2-րդ տիպի դիաբետը

10 սեպտեմբերի, 2017  12:48

Նախկինում համարվում էր, որ 2-րդ տիպի դիաբետ ունենում են միայն մեծահասակները, բայց վերջերս այդ հիվանդությունը սկսել են ավելի հաճախ ախտորոշել նույնիսկ երեխաների մոտ։ Հիվանդությունների հսկողության ու կանխարգելման հարցերով ամերիկյան կենտրոնը մի քանի խորհուրդներ է ներկայացրել այն մասին, թե ինչպես կանխել 2-րդ տիպի դիաբետը երեխաների ու դեռահասների մոտ։

Երեխաների ու դեռահասների մոտ 2-րդ տիպի դիաբետի զարգացման ռիսկի երկու հիմնական գործոն կա՝ ավելորդ քաշն ու ժառանգականությունը։

Ավելորդ քաշը բարձրացնում է ինսուլինի նկատմամբ կայունության վտանգը, որը համարվում է ուղիղ ճանապարհ դեպի 2-րդ տիպի դիաբետ, մանավանդ եթե ավելորդ ճարպը կենտրոնացած է գոտկատեղի հատվածում։ Որպեսզի երեխաների ու դեռահասների մոտ ավելորդ քաշ չլինի, մասնագետները խորհուրդ են տալիս.

  • Սահմանափակել այն ժամանակը, որը երեխան կարող է անցկացնել հեռուստացույցի առաջ (թույլ չտալ, որ նա ուտի հեռուստացույց դիտելով)։
  • Երեխան պետք է ավելի շատ ջուր խմի ու ավելի քիչ քաղցր ըմպելիքներ։ Մանկաբուժության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս նորածիններին օրական տալ առավելագույնը 40 գրամ հյութ, իսկ ավելի մեծ երեխաներին՝ օրական առավելագույնը 230 գրամ։
  • Երեխան պետք է ավելի շատ մրգեր ու բանջարեղեն ուտի։
  • Երեխայի սիրելի կերակրատեսակները պետք է պատրաստել՝ շաքարի ու ճարպի նվազագույն քանակության գործածումով։
  • Երեխաներին սովորեցրեք առողջ սննդակարգին։
  • Երեխան պետք է սովորի ուտել դանդաղ՝ հագեցման համար առնվազն 20 րոպե է պետք։
  • Կերեք միայն սեղանի շուրջ նստած, այլ ոչ թե հեռուստացույցի կամ համակարգչի առաջ։
  • Ուտելիքը գնեք երեխայի հետ միասին։
  • Խանութ գնացեք լիքը ստամոքսով՝ այդպես անառողջ սնունդ ուտելու ավելի քիչ գայթակղություն կլինի։
  • Երեխաներին սովորեցրեք կարդալ սննդամթերքի վրա արված նշումները, հասկանալու համար, թե որ մթերքն է օգտակար, իսկ որը՝ ոչ։
  • Հնարավորինս հաճախ ճաշեք ամբողջ ընտանիքով։
  • Մի պնդեք, որ երեխաները անպայման ուտեն ամանի մեջ լցված ամբողջ ուտելիքը։
  • Երեխաներին տվեք ուտելիքի փոքր չափաբաժիններ՝ եթե նրանք չհագենան, ապա հավելյալ չափաբաժին կխնդրեն։
  • Երբեք երեխային մի պարգեւատերք ուտելիքի միջոցով (այդ թվում քաղցրավենիքի)։
  • Օրվա ընթացքում երեխային խորհուրդ տվեք ավելի ակտիվ լինել։ Նա պետք է օրական առնվազն 60 րոպե ակտիվ լինի։ Դա կօգնի երեխաներին պահպանել առողջ քաշն ու կօգնի օրգանիզմին ավելի լավ գործածել ինսուլինը։
  • Երեխաներին խրախուսեք զբաղվել սպորտով։
  • Միշտ տանն ունեցեք մարզման համար անհրաժեշտ տարրական պարագաներ։
  • Կազմակերպեք ակտիվ զբոսանքներ, օրինակ արշավներ կամ հեծանիվ վարեք միասին։
  • Հաճախ զբոսնեք երեխաների հետ
  • Երեխաներին ներառեք տան գործերում՝ փոշեկուլով տուն մաքրելը կամ այգում գործ անելը բավականին շատ կալորիաներ են այրում։
  • Որպեսզի երեխաների համար հետաքրքրիր լինի՝ այդ աշխատանքը վերածեք խաղի, օրինակ մրցեք, թե ով ավելի արագ կմաքրի տունը։

Եթե երեխան ժառանագականորեն հակված է 2-րդ տիպի դիաբետին, եթե նրա մոր մոտ եղել է գեստացիոն դիաբետ հղիության ընթացքում, եթե երեխան ունի բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ կամ ձվարանների պոլիկիստոզի համախտանիշ, պետք է պարտադիր այդ մասին պատմել բժշկին։ Ռիսկի այդ գործոնների առկայության դեպքում շատ բժիշկներ սկսում են երեխայի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը ստուգել արդեն 10 տարեկանից։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Հակաբեղմնավորման ո՞ր մեթոդները կարող են պաշտպանել ՄԻԱՎ-վարակից:
1. Ընդհատված սեռական ակտը
2. Պահպանակը
3. Հորմոնալ հակաբեղմնավորիչները
4. Ներարգանդային պարույրը
5. Չգիտեմ