• Latest news

Քաղցկեղի բուժման նոր մեթոդներ՝ լազերներ եւ «նանոգնդիկներ»

17 ապրիլի, 2014  16:39

Բժիշկ-գիտնականները չտեսնված արագությամբ ստեղծում են քաղցկեղի բուժման նոր մեթոդներ` օգտագործելով լազերներ, մագնիսներ եւ «նանոգնդիկներ»՝ շատ փոքր մասնիկներ, որոնք ստիպում են ինքնաքայքայվել քաղցկեղային ուռուցքները: Բուֆֆալոյի համալսարանի կենսաբժշկական ինժեներիայի ամբիոնի դոցենտ Ջոնաթան Լովելլը՝ ով օգնել է ստանալ նորաստեղծ հակաքաղցկեղային տեխնոլոգիա, հաղորդել է Newsmax Health-ին, որ քաղցկեղի դեմ պայքարի ապագան նանոտեխնոլոգիաների ոլորտում նորամուծություններինն է:

Ըստ Լովելլի` Nature Communications ամսագրում վերջերս նկարագրված նանոգնդիկների մեթոդն իրենից ներկայացնում է քաղցկեղային ուռուցքների ոչնչացման միանգամայն նոր մոտեցում եւ կարող է նկատելիորեն բարելավել քաղցկեղի ավանդական բուժումը, նվազեցնել քիմիոթերապիայի կողմնակի ազդեցությունը եւ այդ հիվանդության մասին նոր գիտելիքներ ավելացնել:

«Պատկերացրեք, որ նանոգնդիկը սուզանավ է, իսկ դեղորայքը բեռ: Մենք օգտագործում ենք լազերը սուզանավի դուռը բացելու համար, իսկ այնտեղից դուրս է հանվում բեռը՝ դեղորայքը: Այնուհետեւ մենք փակում ենք դուռը լազերի օգնությամբ եւ հանում ենք սուզանավը»:

Չափազանց փոքր գնդիկները պատրաստված են պորֆիրինից՝ օրգանական նյութից եւ ֆոսֆոլիպիդից: Ինչպես եւ սովորական քիմիաթերապիայի ժամանակ, դեղամիջոցը ներարկվում է ներերակային եւ շրջանառում է արյան հոսքի հետ՝ մինչեւ քաղցկեղային բջիջներին հասնելը:

Օլբանիի համալսարանի Բուֆֆալոյի Roswell Park ինստիտուտի, Վաթերլոյի եւ Մաքմասթերի համալսարանների հետազոտողների համատեղ լաբորատոր փորձարկումներում Լովելլը մկների վրա փորձարկել է նանոգնդիկները եւ հայտնաբերել, որ դրանք կարելի է կառավարել լազերի օգնությամբ: Երբ գնդիկները հասնում են քաղցկեղային բջիջներին, լազերը բացում է դրանք, եւ դեղամիջոցը դուրս է գալիս: Երբ լազերն անջատվում է, գնդիկը փակվում է՝ վերցնելով իր մեջ սպիտակուցներ եւ մոլեկուլներ, որոնք կարող են նպաստել քաղցկեղային ուռուցքի աճին: Բժիշկները հետագայում գնդիկները հեռացնում են հիվանդի երակից արյուն վերցնելով կամ բիոպսիայի միջոցով:

Նման հետազոտություն կատարվում է նաեւ Շվեդիայի Լունդի համալսարանի աշխատակիցների կողմից՝ մագնիսով կառավարվող նանոմասնիկների օգտագործմամբ՝ ստիպելով ինքնաոչնչանալ քաղցկեղային բջիջները:

«Տվյալ տեխնիկայում ամենամեծ ձեռքբերումն այն է, որ մենք կարող ենք գրոհել որոշակի բջիջների՝ չվնասելով հարակից հյուսվածքները», - ասում է Էրիկ Ռենստրեմը, ով օգնել է իրականացնել նախագիծը: Բջիջները սպանելու բազմաթիվ եղանակներ կան, սակայն այս մեթոդը նաեւ հեռակառավարվող է:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել