• Latest news

Օդի աղտոտումը տարեկան կես միլիոն եվրոպացու կյանք է խլում

13 հոկտեմբերի, 2017  21:45

Օդի աղտոտումը Եվրոպայում վաղաժամ մահվան առաջատար բնապահպանական պատճառնէ մնում ու տարեկան ավելի քան 500 հազար կյանք խլում։ Այս մասին ասվում է Շրջակա միջավայրի հարցերով եվրոպական գործակալության վերջին զեկույցում (ЕЕА):

Չնայած EEA տվյալները ցույց են տալիս, որ աղտոտման մակարդակն աստիճանաբար նվազում է, անբարենպաստ բնապահպանական միջավայրը մնում է Եվրոպայում վաղաժամ մահերի հիմնական գործոններից մեկը։

Զեկույցում նշվում է, որ միայն 2014-ին Եվրոպայի 41 երկրներում գրանցվել է ավելի քան 520 հազար վաղաժամ մահ։ Հինգ մահերից չորսն ուղղակիորեն կապակցված են եղել մանր դիսպերսային մասնիկների հետ, որոնք РМ2,5 միկրոնի չափ ունեն ու կարող են ներթափանցել մարդու թոքերի ու արյան մեջ։ Մշտադիտարկման տվյալներով՝ ԵՄ երկրների քաղաքների բնակչության 82 տոկոսը ենթարկվում է այդ միկրոսկոպիկ մասնիկների ազդեցությանը։

Բացի այդ՝ որպես օդի աղտոտման աղբյուր նաև նշվում է ազոտի երկօքսիդը ու օզոնի երկրամերձ խտությունը։ Վերջինն ԱՀԿ-ն ընգրկել է հինգ առավել վտանգավոր նյութերի ցանկում, որոնք պետք է հաշվի առնել օդի որակը գնահատելիս։

2017-ի մարտին Կանադայի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի ու ԱՄՆ-ի գիտնականները հաշվարկել են 2007-ին մանր դիսպերսային մասնիկներով մարդու բնակության միջավայրի աղտոտման հետ կապակցված մահերի մասնաբաժինը։ Պարզվել է, որ Արևելյան Եվրոպայում ավելի քան 47 հազար մարդ մահացել է այն աղտոտման հետևանքով, որի պատճառը Արևմտյան Եվրոպայի գործարաններն են։ Բուն Արևմտյան Եվրոպայում գիտնականները հաշվել են 2․3 հազար մահ, որոնց պատճառը ԱՄՆ-ում արդյունաբերական արտադրության առաջացրած աղտոտումն է։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է