• Latest news

Տեղական օլանզապինի փորձաքննության նպատակը Զիպրեքսան վերադարձնելը չէ․ նախարար

14 հոկտեմբերի, 2017  17:37

Զիպրեքսա առեւտրային անվանումով ամերիկյան օլանզապինի ու տեղական արտադրության օլանզապինի կենսահամարժեքության փորձաքննության նպատակը ոչ թե թանկարժեք դեղորայքի գնման համար հիմնավորում գտնելն է, այլ տեղական դեղամիջոցի որակը բարձրացնելը՝ հասցնելով այն միջազգային մակարդակի։ Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Նրա խոսքով՝ եթե տեղական արտադրության դեղամիջոցը չի համապատասխանում մջազգային չափորոշիչներին, այդ փորձաքննությունը հնարավորություն կտա բացահայտել դա ու բարելավել դրա որակը, իսկ եթե փորձաքննությունը ցույց կտա, որ դեղորայքը կենսահամարժեք է ամերիկյան դեղամիջոցին, «ամեն ինչ կմնա ինչպես կա»։

Պատասխանելով NEWS.am Medicine-ի թղթակցի այն հարցին, արդյոք Դեղերի ու բժշկական տեխնոլոգիաների տեղական փորձագիտական կենտրոնը կարող է նման փորձաքննություն իրականացնել ու արդյոք այնտեղ կան դրա համար անհրաժեշտ տեխնիկական հնարավորություններ՝ նախարարը նշել է, որ Կենտրոնը այդ փորձաքննությունն իրականացնելու է իր տեխնիկական հնարավորությունների չափով։ Իսկ անհրաժեշտության դեպքում փորձաքննության մի մասը հնարավոր կլինի պատվիրել օտարերկրյա լաբորատորիաներում։

«Այս գործը պետք է հասցնել մինչեւ վերջ։ Այն, ինչ մենք կարող ենք ինքներս անել, մենք կանենք, իսկ ինչ չենք կարող ՝ աութսորսինգ կանենք»,- նշել է նախարարը։

Հիշեցնենք, որ մի քանի տարի շարունակ «Նորք» հոգեբուժական կլինիկայում գործում էր հիվանդների բուժման ծրագիր օրիգինալ օլանզապինով՝ ամերիկյան Eli Lilly արտադրողի Զիպրեքսա դեղամիջոցով։ Պետությունը դրան զուգահեռ մյուս կլինիկաների հիվանդների համար գնում էր նաեւ տեղական արտադրության (Արփիմեդ) օլանզապին։

2017-ին նախարար Լեւոն Ալթունյանը չի երկարացրել Զիպրեքսա դեղորայքով բուժման ծրագիրը, դա պատճառաբանելով ամերիկյան դեղորայքի թանկությամբ։ Մինչդեռ, ծրագրի շահառուների բարեկամները, «Հոգեկան առողջության վերականգնման ասոցիացիա» ՀԿ-ի ղեկավարությամբ, բազմիցս դժգոհել են տեղական օլանզապինից, ու ցանկացած այլ ջեներիկից։ Մասնավորապես տարեսզկբին նրանց առաջարկել էին շարունակել բուժումը կանադական դեղորայքով, որը ստացել էին հումանիտար ղողովակներով, բայց նրանք գանգատվել էին դրա որակից եւս, պահանջելով, որ պետությունը շարունակի իրենց համար Զիպրեքսա գնել։ Վերջին մամուլի ասուլիսի ժամանակ ՀԿ-ի նախագահ Կարինե Թուխիկյանը նույնիսկ հայտնել է, որ հիվանդներից երկուսը Զիպրեքսայից տեղական օլանզապինին անցնելուց հետո ինքնասպան են եղել։

Մինչդեռ Հայաստանի Դեղ արտադրողների ու ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանի կարծիքով՝ Կարինե Թուխիկյանի ՀԿ-ի ետեւում Հայաստանում Eli Lilly ընկերության ներկայացուցչությունն է կանգնած։ Ներկայացուցչության նման մարկետինգային ռազմավարությունը Սամվել Զաքարյանը անթույլատրելի է անվանել։

Առողջապահության նախարարությունն իրավիճակի վերջնական հանգուցալուծման համար որոշում է կայացրել իրականացնել տեղական օլանզապինի ու Զիպրեքսայի կենսահամարժեքության փորձաքննություն։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է