• Latest news

10 տարի սպասելուց հետո երիտասարդը հեռացրել է դեմքի հսկայական ուռուցքը

21 հոկտեմբերի, 2017  20:16

22-ամյա Լուկաս Մաքքալին ստիպված է եղել 10 տարի սպասել այս վիրահատությանը։ Նրա դեմքին հսկայական ուռուցք էր աճում, որը թեպետ բարորակ էր, սակայն մեծապես վատացնում էր նրա կյանք որակը։ 10 տարի նա գումար էր հավաքում վիրահատության համար։

Երիտասարդի մոտ բնածին լիմֆանգիոմա է ախտորոշվել։ Այդ ուռուցքը Նյու Յորքի վիրաբույժները հեռացրել են անցյալ երեքշաբթի։ Վիրահատության համար ավելի քան 112 000 դոլար է անհրաժեշտ եղել, եւ հիմա Լուկասի մայրը վստահեցնում է, որ տղայի մոտ ամեն բան նորմալ է։ Նա աստիճանաբար ապաքինվում է եւ  շնորհակալ է մարդկանց, որոնք նրան գումար են փոխանցել համացանցում քրաուդֆանդինգային հարթակի միջոցով։

Պլաստիկ վիրաբույժին երիտասարդը գտել էր հատուկ հաղորդման միջոցով, որը պատմում էր ծանր դեֆորմացիաներով հիվանդների մասին։ Նյու Յորքի բժիշկները, զննելով Լուկասին, գրեթե անմիջապես հանձն առան օգնել նրան եւ հայտարարեցին, որ գործի կդնեն բոլոր ուժերը։ Լուկասը սոցցանցում խոստովանել է, որ ինքը կյանքի 10 տարիների ընթացքում 24 վիրահատություն է տարել ուռուցքը բուժելու համար։ 25-րդը պետք է լիներ ամենամեծը, եւ հենց այդ վիրահատությունը պետք է փոխեր նրա դեմքը՝ վերադարձնելով նորմալ արտաքինը։

Լուկասի մայրը պատմել է, որ տղայի երազանքներն իրականացել են։ Վիրահատության արդյունքներն անգամ ավելի լավն էին, քան իրենք սպասում էին։ Լուկասի  հետվիրահատական լուսանկարները դեռ չկան, սակայն հասարակությունը հույս ունի դրանք տեսնել մոտ ապագայում։

Լիմֆանգիոման բնածին ուռուցք է, որը զարգանում է գլխի եւ պարանոցի վրա։ Երբեմն դրանք փակում են օդի ճանապարհը եւ քրոնիկ ցավեր առաջացնում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել