• Latest news

Որտե՞ղ է կիրառվում զանգվածային զուգահեռ սեկվենավորումը

26 հոկտեմբերի, 2017  19:11

Նոր սերնդի սեկվենավորման տեխնոլոգիայի ստեղծումը (այն նաեւ կոչում են զանգվածային զուգահեռ սեկվենավորում) արդեն այսօր շատ բան է փոխել գիտության բազմաթիվ ոլորտներում, ու ապագայում այդ տեխնոլոգիաները ավելի կարեւոր դեր են կատարելու։ Ինչպես NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ժամանակ պատմել է ԴՆԹ փորձաքննության մասնագետ Մարի Ալլենը (Շվեդիա)՝ արդեն այսօր ակտիվ գործածվում են բժշկության, քրեագիտության, հնագիտության ու շատ այլ բնագավառներում։

Փորձագետը բացատրեց, որ սեկվենավորման տեխնիկայի օգնությամբ հնարավոր է որոշել ԴՆԹ ու ՌՆԹ նուկլեոտիդային հաջորդականությունն ու ստանալ դրա առաջնային կառուցվածքի ֆորմալ նկարագրությունը։ Անցյալում տեխնոլոգիաները հնարավորություն էին տալիս «կարդալ» գենոմի ընդամենը մի քանի հատվածներ, իսկ հիմա հնարավոր է միաժամանակ մշակել բազմաթիվ մասեր՝ ընդհուպ մինչեւ մի քանի հարյուր։ ԴՆԹ մեկ փորձաքննությունը կարող է մեկ օրից ավելին տեւել, բայց նոր սարքավորումների շնորհիվ հնարավոր է միաժամանակ իրականացնել բազմաթիվ փորձաքննություններ։

Սեկվենավորման նոր սերնդի տեխնոլոգիան ո՞ր ոլորտներում է այսօր կիրառվում

  • ԴՆԹ անալիզներն այսօր դարձել են բժշկության անփոխարինելի մասը։ Դրանց օգնությամբ ոչ միայն որոշվում է հայրությունը, այլեւ ախտորոշվում են մի շարք հիվանդություններ, որոնք առանց այդ տեխնոլոգիաների անհնար կլիներ ախտորոշել։ Հիմնականում ԴՆԹ հետազոտություններն այսօր օգտագործվում են քաղցկեղային ու ժառանգական հիվանդությունների ախտորոշման համար։
  • Եթե հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվում են ոսկորների կտորներ, ԴՆԹ անալիզի օգնությամբ հնարավոր է պարզել, թե ում են դրանք պատկանել։ Երբեմն ոսկորների տեսքից (հատկապես եթե դրանք ամբողջական չեն) անհնար է որոշել, արդյոք դրանք մարդու են պատկանել, թե կենդանու, եւ եթե կենդանու՝ ապա հատկապես ինչ տեսակի կենդանու։ ԴՆԹ հետազոտությունը կարող է տալ այս հարցի միանշանակ պատասխանը։
  • Քրեագիտության մեջ ԴՆԹ անալիզը օգնում է նույնականացնել հանցագործներին, որոնք հանցագործության վայրում թողել են կենսաբանական նյութ։
  • ԴՆԹ անալիզը օգտակար է նաեւ եղբայրական գերեզմանները հետազոտելու տեսակետից։ Դրա օգնությամբ հնարավոր է նույնականացնել մարդկանց։

Նշենք, որ զանգվածային զուգահեռ սեկվենավորման համար անհրաժեշտ սարքավորում կա նաեւ Հայաստանում, ու հիմա մի քանի մասնագետներ անցնում են վերապատրաստում, որպեսզի սովորեն ճիշտ օգտվել դրանից։ Մարի Ալլենը բացատրեց, որ ԴՆԹ հետազոտության մեջ ամենաբարդ հարցը ստացված տվյալները հասկանալն ու ճիշտ մեկնաբանելն է։ Եթե օրինակ հետազոտության ընթացքում հիվանդի մոտ հայտնաբերվել են տասնյակ մուտացիաներ, պետք է կարողանալ հասկանալ, թե ինչի համար են պատասխանատու այդ մուտացիաները ու դրանցից որոնք են վտանգավոր հիվանդի համար։ Առանց ճիշտ մեկնաբանության՝ գենոմի հետազոտությունը ոչինչ չի տա։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է