• Latest news

Ինչպե՞ս բարձրացնել քնի որակը աշնանը

11 նոյեմբերի, 2017  23:23

Չնայած վերջերս Հայաստանում բավականին ցրտել է, իսկ նման եղանակին, համարվում է, որ քնելն ավելի հեշտ է, բայցևայնպես շատերը շարունակում են քնի հետ կապված խնդիրներ ունենալ։ Ի՞նչ կարելի է անել քնի որակը լավացնելու համար։

Մասնագետները նշում են, որ քնի որակը նկատելիորեն կլավանա, եթե Դուք պառկեք քնելու ու արթնանաք նույն ժամերին՝ ընդ որում նաեւ հանգստյան օրերին ։ Համարվում է, որ հանգստյան օրերին երկար քնելու սովորությունը խախտում է մարդու ներքին ժամացույցը, և շաբաթվա առաջին աշխատանքային օրերը վատնվում են այն աստիճանաբար վերականգնելու ու անհրաժեշտ ռեժիմին վերադառնալու վրա։

Քնել ցանկալի է մթության մեջ , իսկ արթնանալ՝ լույսի ներքո։ Նույնիսկ եթե ստիպված եք արթնանալ, երբ դրսում դեռ մութ է՝ առույգ զգալու համար մասնագետները խորհուրդ են տալիս ձեռք բերել հատուկ լուսային զարթուցիչ, ու այնպես կարգավորել այն, որ մինչեւ ձեր արթնանալը այն լուսավորի ննջարանը։

Քնելուց առնվազն կես ժամ առաջ պետք է անջատել սմարթֆոնն ու համակարգիչը՝ դրանց գործածումը գրգռում է նյարդային համակարգը, ինչը բարդացնում է քնով անցնելը։ Բացի դրանից, դրանց էկրանների լույսն ազդում է մեր հորմոնալ համակարգի աշխատանքի, մասնավորապես այսպես կոչված քնի հորմոնի արտադրության վրա։

Թարմ օդը նույնպես լավացնում է քունը՝ քնելուց առաջ ննջարանը օդափոխեք, նույնիսկ եթե դրսում ցուրտ է։ Նաեւ ցանկալի է երեկոյան կարճատեւ զբոսանքի դուրս գալ։

Ձգտեք չճաշել ուշ ժամերի՝ ցանկալի է վերջին անգամ ուտել քնելուց առնվազն 2-3 ժամ առաջ ։ Մի մոռացեք այն մասին, որ մթերքները երեկոյան ժամերին պետք է դյուրամարս լինեն՝ այս առումով հարմար են շիլաները, կաթնամթերքը, բանանը, ընդեղենով մյուսլին, պանրի պինդ տեսակները, ձուկը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել