• Latest news

Տատիկներն ու պապիկները երեխաների առողջության համար վտանգավոր են համարվել

16 նոյեմբերի, 2017  15:49

Եւ տատիկները, եւ պապիկները, ձգտելով հաճոյանալ փոքրիկ սիրելիներին, կարող են ընդառաջ գնալ իրենց առավել հնարամիտ թոռնիկներին: Նրանք իրենց թոռնիկներին ռիսկի են ենթարկում՝ կերակրելով ու պաշտպանելով ֆիզիկական չափազանց մեծ ծանրաբեռնվածությունից: Այդպիսի եզրահանգման են եկել Գլազգոյի համալսարանի Բժշկական հետազոտությունների խորհրդի Հասարակական առողջապահության բաժանմունքի մասնագետները: Մասնագետները նաեւ պարզել են, որ շատ ծեր մարդիկ հաճախ ծխում են իրենց թոռնիկների ներկայությամբ, ինչը նույնպես բացասաբար է ազդում նրանց հետագա վարքի ու առողջության վրա: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS One ամսագրում:

Այդ թեմայի շուրջ 56 հետազոտություններ ուսումնասիրելով՝ հետազոտողները եկել են այն եզրակացության, որ տատիկ-պապիկների կողմից չափազանց մեծ ուշադրությունը հանգեցնում է այն բանին, որ թոռնիկներն սկսում են տառապել ավելորդ քաշից ու լուրջ հիվանդություններից:

«Եւ տատիկները, եւ պապիկները, ձգտելով հաճոյանալ փոքրիկ սիրելիներին, կարող են ընդառաջ գնալ իրենց առավել հնարամիտ թոռնիկներին,- ասում է Թեմ Ֆրայը՝ Երեխայի զարգացման հիմնադրամից: - Նրանք թխվածքաբլիթ են տալիս զայրույթի բռնկման ամենափոքր ակնարկի դեպքում եւ, համաձայն հետազոտությունների, ծնողների դերում փորձում են չափից շատ պաշտպանել երեխաներին»:

Նրա խոսքով՝ նրանք շատ են վախենում, որ թոռնիկները կարող են կորչել փողոցում, այդ պատճառով էլ նրանց հաճախ են «տնային կալանքի» տակ պահում՝ սահմանափակելով մանկական ակտիվությունը:

 «Եթե պարբերաբար ծխեք երեխաների ներկայությամբ եւ նրանց ինչ-որ բան հյուրասիրեք, նրանց մեծանալու հետ դա կմեծացնի նրանց՝ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը»,- պնդում է դոկտոր Ստեֆանի Չեմբերսը, ով գլխավորում է հետազոտությունը:

Նա նշում է, որ այժմ հասարակական առողջապահությունը քիչ ուշադրություն է հատկացնում այն դերին, որն ունեն  տատիկ-պապիկները: Նրանք նաեւ ստիպված են լինում ավելի հաճախ հետեւել թոռնիկներին՝ սոցիալական փոփոխությունների ֆոնին, ինչպիսին է, օրինակ, աշխատող կանանց ու միայնակ մայրերի թվի մեծացումը:

ԱՄՆ-ում, օրինակ, նախադպրոցական հասակի յուրաքանչյուր չորրորդ երեխան գտնվում է տատիկի կամ պապիկի հսկողության տակ, իսկ Ավստրալիայում՝ յուրաքանչյուր հինգերորդը: Հեղինակները թիվ են բերում. Մեծ Բրիտանիայում ծնողները մեկ տարում ընդհանուր առմամբ 2238 միլիարդ դոլար են տնտեսում տարեց հարազատների՝ երեխաներին խնամելու շնորհիվ:

Բժիշկներն ընդունել են երեխաների՝ մեծ սերնդի հետ կապի կարեւորությունը:

 «Տատիկ-պապիկները լավագույնն են ցանկանում իրենց թոռնիկների համար, այնպես որ որքան շատ տեղեկություն ունենան, այնքան ավելի դրական դերակատարում կունենան իրենց սիրելիների կյանքում եւ ամեն ինչ ավելի լավ կլինի», - նշել է Grandparents Plus բարեգործական կազմակերպության ղեկավար Լյուսի Փիքը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել