• Latest news

Ինչո՞վ է վտանգավոր աղի չափից շատ օգտագործումը

16 նոյեմբերի, 2017  20:58

Խորհուրդ տրվող չափաբաժնից ավելի քան երկու անգամ ավելացնելով եփված աղի օգտագործումը (օրը 5 գրամ՝ համաձայն ԱՀԿ) հանգեցնում է աղիքային միկրոֆլորայի փոփոխությունների, ինչը կարող է հիպերտենզիայի՝ զարկերակային բարձր ճնշման  եւ աուտոիմունային հիվանդությունների, օրինակ՝ ցրված սկլերոզի ավելի դժվար ընթացքի պատճառ դառնալ: Այդ մասին հաղորդում է Eurekalert-ը՝ հղում անելով ԱՄՆ-ից, Բելգիայից ու Գերմանիայից ներգրավված գիտնականների միջազգային խմբի ուսումնասիրությանը:

Մասնագետներն ուսումնասիրել են մկների կենսագործունեության մթերքները, որոնց սննդակարգը  մի քանի շաբաթվա ընթացքում պարբերաբար փոխվել է՝մերթ տալով աղի նորմալ եւ մերթ էլ՝ նորմայից շատ պարունակությամբ կեր:

Վերջին դեպքում հավելյալ աղը ոչնչացրել է աղիների կենդանի մանրէները, այն դեպքում, երբ կրծողների արյան ճնշումը բարձրացել է, իսկ օժանդակ իմունային Th17 բջիջների քանակն ավելացել է:

Վերջիններս կապված են արյան բարձր ճնշման եւ աուտոիմունային հիվանդությունների հետ: 12 մեծահասակ տղամարդկանց մասնակցությամբ փորձնական ուսումնասիրությունը, որոնց երկու շաբաթվա ընթացքում ամեն օր տվել են հավելյալ 6 գրամ աղ, ցույց է տվել, որ փորձի 14-րդ օրը նման արդյունքներ են դրսեւորվել:

Այսինքն, աղի 2 անգամ բարձր չափաքանակը հանգեցրել է Lactobacillus murinus մանրէների քանակի կրճատման եւ այլ նմանատիպ գործընթացների, որոնք մասնագետները նկատել էին մկների մոտ:

«Մեր ուսումնասիրությունը աղի չարաշահումից առաջացած փոփոխությունների պարզ նկարագրության  շրջանակներից դուրս է: Մենք ուզում ենք մանրակրկիտ ուսումնասիրել այդ փոխադարձ կապի մեխանիզմները: Արդեն այժմ մենք չենք կարող բացառել մարդու օրգանիզմում աղի նկատմամբ զգայուն այլ մանրէների առկայության հնարավորությունը, որոնք նույնքան կարեւոր են նորմալ կենսագործունեության համար», - ասում է Բեռլինի փորձարարական եւ կլինիկական հետազոտական կենտրոնի պրոֆեսոր Դոմինիկ Մյուլլերը:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել