Գիտնականները գտել են քաղցկեղի մետաստազների համար պատասխանատու սպիտակուցը

22 նոյեմբերի, 2017  14:17

University of Guelph-ի գիտնականներին հաջողվել է հայտնաբերել այն սպիտակուցը, որն ուռուցքների տարածմանը նպաստում է չարորակ բջիջները միմյանց կապելու հաշվին, ինչը դրանց թույլ է տալիս հյուսվածքների մեջ ավելի խորը թափանցել: Այս հայտնագործությունը կարող է օգտագործվել քաղցկեղի բուժման նոր մեթոդների մշակման մեջ:

Արդյունավետությամբ եզակի այս հետազոտությամբ, որը հրապարակվել է Oncogene ամսագրում, հայտնաբերվել է կադգերին-22 սպիտակուցը, որը քաղցկեղի մետաստազների կամ հիվանդության տարածման հավանականության պոտենցիալ գործոն է, ինչն առավել հաճախ հիվանդի մահվանն է հանգեցնում: Այս սպիտակուցի ազդեցությամբ օրգանիզմում կրծքագեղձի կամ ուղեղի ուռուցքների տարածման աստիճանը 90 տոկոսով մեծանում է:

Կադգերին-22-ի առկայությունը ստուգող անալիզը կարող է ախտորոշման հզոր գործիք դառնալ, որը կկանխատեսի քաղցկեղի մետաստազների զարգացումը եւ դրանով կճշտի հիվանդի կանխորոշումը, ընդգծում են հետազոտողները:

Բացառված չէ, որ ապագայում հնարավոր կլինի այս սպիտակուցի վրա ներգործող դեղեր ստեղծել, որոնք կմեծացնեն բուժման արդյունավետությունը եւ կանխորոշումն ավելի բարենպաստ կդարձնեն: Ընդհանուր առմամբ, փորձագետները այս հետազոտության արդյունքները անչափ խոստումնալից են գնահատում չարորակ ուռուցքների դեմ պայքարի նոր մեթոդների զարգացման գործում:

Փորձերի ընթացքում գիտնականները ուռուցքների վիճակին հետեւել են հիպոքսիայի, այսինքն՝ թթվածնի ցածր պարունակության փուլում: Պարզվել է, որ հենց թթվածնի պակասի պայմաններում է քաղցկեղային ուռուցքներում ակտիվանում կադգերին-22-ի արտադրումը, որը եւ իրար է կապում ուռուցքային բջիջները՝ մեծացնելով դրանց շարժունակությունը եւ մետաստազներ առաջացնելու ունակությունը: Կադգերին-22-ը գտնվում է բջիջների մակերեւույթին:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի