Ինչու՞ հղիներին չի կարելի մեջքի վրա քնել

23 նոյեմբերի, 2017  19:18

Հղիության երրորդ եռամսյակի ժամանակ կանանց խորհուրդ է տրվում քնել միայն կողքի վրա։ Գիտնականները կարծում են, որ դա անհրաժեշտ է մեռելածնությունը կանխելու համար։ Մեջքի վրա քնելը վտանգավոր է, պարզել է  British Journal of Obstetrics and Gynaecology (BJOG)-ում հրապարակված հետազոտությունը։

Tommy's Stillbirth Research Centre at St Mary's Hospital-ի հետազոտողների խումբը որոշել է հասկանալ, թե որ դիրքն է առավել օպտիմալը հղիության ժամանակ քնելու համար եւ իրո՞ք մեջքի վրա քնելը վտանգավոր է։ Նրանք պարզել են, որ դա իսկապես այդպես է։ Ավելի քան 1000 կանանց  վիճակի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեռելածնության  ռիսկը կրկնակի մեծանում է, եթե կինը հղիության երրորդ եռամսյակի ընթացքում մեջքի վրա է քնում։

Հաշվառված հղիություններից 291-ը մեռելածնությամբ են ավարտվել։ 735 կին նորմալ ծննդաբերել է։ Մասնագետներն ուսումնասիրել են այդ կանանց սովորությունները, որոնք վերաբերել են քնին։ Հաշվի է առնվել ե՛ւ ցերեկային, ե՛ւ գիշերային քունը։ Պարզվել է, որ քնելու դիրքն առանցքային դեր է խաղացել։

Գիտնականները, սակայն, նշում են, որ պետք չէ վախենալ, եթե դուք արթնանում եք մեջքի վրա պառկած։ Պարզապես ավելի լավ է՝ հնարավորինս երկար վերահսկել մարմնի դիրքը։ Խնդիրն այն է, որ մեջքի վրա պառկած վիճակում հղիի անոթները ծանրաբեռնվում են․ պտուղը շատ է ճնշում։ Հնարավոր է, որ դրա պատճառով էլ սահմանափակվում է արյան եւ թթվածնի հոսքը երեխային։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...
 

  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ձեր երեխաներին օրացույցով բոլոր պատվաստումներն անո՞ւմ եք
Այո
Ոչ
Ընտրովի