• Latest news

Չինաստանում իրականացրել են 3D տպագրության օգտագործմամբ կոնքազդրային հոդի առաջին պրոթեզավորումը

27 նոյեմբերի, 2017  15:28

Ոսկրային հյուսվածքի 3D տպագրության տեխնոլոգիայի օգտագործմամբ ծնկահոդի աշխարհում առաջին վիրահատությունն իրականացվել է Չինաստանի Չունցին քաղաքում: Ինչպես հաղորդել է Չինաստանի Միջազգային ռադիոն, 84-ամյա հիվանդի համար նոր հյուսվածքները ստեղծելիս հազվագյուտ մետաղ տանտալ է օգտագործվել:

Բժիշկները հայտարարել են, որ վիրահատությունը հաջող է անցել: Տղամարդը վիրահատությունից հետո հենց առաջին օրը «նոր» ծնկով կարողացել է հիմնական շարժումները կատարել եւ, ինչպես սպասվում է, 4-5 օրից արդեն դուրս կգրվի:

Անհոյ նահանգի Բժշկական համալսարանի 1-ին հիվանդանոցը ամեն տարի ծնկահոդի փոխարինման 400-ից ավելի վիրահատություն է կատարում: Սակայն, ինչպես բժիշկներն են նշում,  հաճախ հետվիրահատական ինֆեկցիաների եւ հոդը շրջապատող ոսկրահյուսվածքի այլ բարդությունների պատճառով տարբեր թերություններ էին առաջանում: Այս պատճառով անհատական, համակարգչային դիզայնով նախագծված տանտալե իմպլանտների պատրաստումը, որը յուրատեսակ բուֆերի դեր է կատարում արհեստական հոդի եւ կենդանի հյուսվածքների միջեւ, թույլ է տվել այս խնդիրը լուծել: Տանտալն ավանդաբար օգտագործվում է  ստոմատոլոգիայում եւ վիրաբուժական իմպլանտներ պատրաստելու համար, այն գերծնականում օրգանիզմի կենդանի հյուսվածքից չի անջատվում:

3D տպագրության տեխնոլոգիան ստեղծվել է 1983 թվականին՝ ամերիկացի գյուտարար Չարլզ Հալլի հայտնագործության շնորհիվ: 1999 թվականին ԱՄՆ Ուեյք Ֆորեսթի համալսարանի Վերականգնող բժշկության ինստիտուտի գիտնականների եւ բժիշկների խումբն այն առաջին անգամ կիրառել է բժշկական պրակտիկայում. նրանք հիվանդին օրգան էին փոխպատվաստել, որն աճեցվել էր լաբորատորիայում իր՝ հիվանդի բջիջների հիման վրա:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել