• Latest news

Ձեռագործ տոնածառի խաղալիքներ եւ օճառ․ Երեւանում բացվել է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքը (ֆոտո)

4 դեկտեմբերի, 2017  18:05

27-ամյա Համլետ Արզումանյանը եւ 22-ամյա Արսեն Խաչատրյանը չեն սիրում անգործ նստել, մանկական ուղեղային կաթվածով ծնված երեխաները, ովքեր մեծացել են Խարբերդի մասնագիտացված մանկատանը, իրենց ամբողջ օրը նվիրում են օճառի, պայուսակների, զարդանախշերի, տոնածառի խաղալիքների եւ  զանազան կավե անոթների պատրաստմանը։  Համլետը նախընտրում է աշխատել կավի եւ օճառի հետ, Արսենը՝ պատրաստի աշխատանքներ ներկել: Համլետը, ով սովորել է նաեւ կոշկակարություն, նաեւ վերանորոգում է մանկատան երեխաների կոշիկները եւ ազատ ժամանակ կոշիկներ է կարում:

Համլետի եւ Արսենի աշխատանքները մյուսների աշխատանքների հետ մեկտեղ ներկայացվել են հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքների ցուցահանդես-վաճառքում, որն ՄԱԿ հայաստանյան գրասենյակի աջակցությամբ մեկնարկել է այսօր Երեւանում։ Ցուցահանդեսին կարելի է գտնել ամեն ինչ՝ տարբեր նյութերից պատրաստված տոնածառի խաղալիքներից (այդ թվում՝ փչացած լամպերից  Source ֆոնդի հաշմանդամություն ունեցող երեխաներ կողմից պատրաստված), մինչեւ գործած շարֆեր ու գլխարկներ։

NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում մանկատան դաստիրակչուհի Արմինե Խաչատրյանը պատմել է, որ Համլետը եւ Արսենը միշտ մեծ բավականությամբ են աշխատում խաղալիքների, օճառների եւ ձեռագործ իրերի պատրաստման համար։ Նրանք վաճառում են իրենց պատրաստ իրերը նաեւ ցուցահանդեսից դուրս։  Բացի այդ, Համլետի կարած կոշիկները մեծ հաջողություն ունեն։

Ինչպես նշեց դաստիրակչուհին, վաճառքից ստացված միջոցները օգտագործվում են նոր հումքի գնման համար, որով աշխատում են ոչ միայն նրանք, այլ նաեւ մանկատան մյուս երեխաները։

23-ամյա Վերգինե Ավետիսյանը ցուցահանդես-վաճառքին նույնպես ներկայացել էր իր աշխատաքներով։ 2010 թվականից նա հաճախում է հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար կազմակերպված  «Փրկություն» ՀԿ-ի ցերեկային զբաղվածության կենտրոն։ Այնտեղ նա սովորել էր պատրաստել պայուսակներ, տոնածառի խաղալիքներ, թեւնոցներ։ NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց, որ վաճառքից ստացած միջոցներով նա սիրում է իր համար տարբեր իրեր գնել, այդ թվում՝ հագուստ եւ կոշիկ։

Ցուցահանդես-վաճառքին ներկայացված են տարբեր հաշմանդամություններ ունեցող անձանց աշխատանքներ։ Նրանց մի մասի համար ձեռագործ աշխատանքները պատրաստելը հոբբի է, մյուսների համար, ինչպես օրինակ՝ Անդրանիկ Բալաբանյանի, մասնագիտություն։  Անդրանիկը, ով ունի խլություն, ստացել է քանդակագործի կրթություն եւ մետաղյա լարերից պատրաստում է հրաշալի քանդակներ:

Ցուցահանդես-վաճառքը մեկնարկել է այսօր՝ դեկտեմբերի 4-ին, եւ կտեւի մինչեւ դեկտեմբերի 6-ը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել