• Latest news

2018–ին որոշ պոլիկլինիկաներում կհայտնվեն ամոքիչ օգնության առաջին կաբինետները. նախարար

5 դեկտեմբերի, 2017  20:00

2018 թվականին Հայաստանի որոշ պոլիկլինիկաներում կհայտնվեն ամոքիչ օգնության կաբինետներ։ Այս մասին «Ազատություն» ռ/կ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը։

Նրա խոսքով՝ դեռեւս հայտնի չէ, թե կոնկրետ որ պոլիկլինիկաներում կբացեն ամոքիչ օգնության առաջին կաբինետները։ Հայտնի է միայն, որ խոսքը պոլիկլինիկաների 10 տոկոսի մասին է։ Ինչ վերաբերում է մյուսներին, ապա այդտեղ նման կաբինետներ կբացվեն մինչեւ 2021 թվականը։

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը փետրվարի 2-ին կայացած նիստում հավանություն էր տվել ամոքիչ օգնության զարգացման ռազմավարությանը, որի հիմնական նպատակը անբուժելի կամ արագ զարգացող հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքի որակը հիվանդանոցային եւ արտահիվանդանոցային բժշկական հաստատություններում բարելավելն է։ Ռազմավարության արդյունքում ակնկալվում է զարգացնել ամոքիչ բժշկության զարգացումը, բարձրացնել ամոքիչ ծառայությունների որակն ու արդյունաբետությունը, դրանց հասանելիությունը։

Բուժհաստատությունները, որոնք կստանան պալիատիվ օգնություն տրամադրելու արտոնագիր, կկարողանան աշխատել ոչ միայն ըստ այն հասցեի, որտեղ դրանք պաշտոնապես գրանցված են, այլեւ այլ հասցեներով. այդ բուժհաստատությունների մասնագետները կկարողանան պալիատիվ օգնություն ցուցաբերել տներում ու այլ կլինիկաներում։ 

Հայաստանում օրական 3200-3600 հիվանդ պալիատիվ օգնության կարիք ունի։ Տարվա կտրվածքով այս թիվը կազմում է 18 000, բայց եթե հաշվի առնենք, որ օգնության կարիք ունեն նաեւ հիվանդների ընտանիքների անդամները, այդ թիվը հասնում է տարեկան 100 հազարի։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել