• Latest news

Արտոնագիր ստացած բուժհաստատությունները կկարողանան պալիատիվ օգնություն տրամադրել տներում․ փոխնախարար

5 հոկտեմբերի, 2017  19:28

Բուժհաստատությունները, որոնք կստանան պալիատիվ օգնություն տրամադրելու արտոնագիր, կկարողանան աշխատել ոչ միայն ըստ այն հասցեի, որտեղ դրանք պաշտոնապես գրանցված են, այլեւ այլ հասցեներով. այդ բուժհաստատությունների մասնագետները կկարողանան պալիատիվ օգնություն ցուցաբերել տներում ու այլ կլինիկաներում։ Այդ մասին օրինագիծը հիմա քննարկվում է ԱԺ-ում։ Այս մասին NEWS.am Medicine –ի թղթակցի հետ զրույցում ասել է առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։

Փոխնախարարի խոսքով՝ բուժհաստատությունների լիցենզավորման համար ներկայացվող պահանջներն արդեն ձեւակերպված են ու առաջիկա օրերին դրանք կներկայացվեն հաստատման։ Ցանկացած բուժհաստատություն կկարողանա արտոնագիր ստանալ։ Ճիշտ է, մինչեւ ամբողջ համակարգը սկսի աշխատել՝ անհրաժեշտ է, որ բժիշկներն ու բուժքույրերը, որոնք կներառվեն պալիատիվ օգնության տրամադրման գործում, անցնեն նախապատրաստում ու ստանան անհրաժեշտ գիտելիքներ։ Արդեն հիմա, ինչպես նկատեց փոխնախարարը, պատրաստում են այն մասնագետների ցուցակը, որոնք պետք է վերապատրաստվեն։ Բացի դրանից, արդեն պատրաստվում է նրանց աշխատանքի ձեռնարկ համար ու իրականացվում են նրանց ծառայությունների մոտավոր արժեքի հաշվարկները։

Այլ երկրների փորձին ծանոթանալու համար, Հայաստանից մի քանի մասնագետներ մոտ ապագայում կմեկնեն Ուկրաինա։ Անցյալում, ներդնելով պալիատիվ բժշկությունը, ուկրաինացի մասնագետները բազմաթիվ սխալներ են գործել, բայց գտել են դրանք շտկելու ու արդյունավետ աշխատանք կազմակերպելու միջոց։

 «Մեր մասնագետները ծանոթանում են Ուկրաինայի փորձին, որպեսզի հասկանան, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ պալիատիվ օգնության ներդրման ընթացքում ու ինչ սխալներից մենք պետք է խուսափենք»,- նշել է փոխնախարարը։

 Ինչ վերաբերում է պալիատիվ ծառայությունների ֆինասնավորմանը, ապա Սերգեյ Խաչատրյանի խոսքով, առաջիկա 2-3 տարիներին պետությունը դժվար թե կարողանա ստանձնել դրանք՝ ամենայն հավանականությամբ սկզբում դրանք վճարովի ծառայություններ կլինեն, բայց բացառված չէ, որ ապագայում պետությունը կկարողանա դրա համար բյուջեից միջոցներ հատկացնել։

«Հիմա մեզ համար ամենակարևորն աշխատող ենթակառուցվածք ստեղծելն է։ Եթե այն չլինի՝ նույնիսկ ֆինանսավորման առկայությունը մարդկանց որեւէ օգուտ չի բերի»,- նշեց փոխնախարարը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է