• Latest news

Այսօր ցավը սոցիալ-բժշկական մեծ խնդիր է. ռուս մասնագետ (ֆոտո)

16 դեկտեմբերի, 2017  14:08

Այսօր ցավի խնդիրը բազմադիսցիպլինար շատ արդիական խնդիր է, քանի որ ամբողջ աշխարհում նկատվում է ցավային համախտանիշների հանդիպելու եւ ցավի քրոնիկական դառնալու հաճախականության մեծացման միտում: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց  Ռուսաստանի Ն. Ի. Պիրոգովի անվան գիտահետազոտական բժշկական համալսարանի նեւրոլոգիայի, նեյրովիրաբուժության եւ բժշկական գենետիկայի ամբիոնի պրոֆեսոր, բ.գ. դոկտոր Ելենա Իգորեւնա Չուկանովան:

Երեւանում տեղի ունեցած գիտաժողովում բժիշկը հանդես է եկել ցավային համախտանիշների բուժման արդիական հարցերին նվիրված զեկույցով:

«Ցավի խնդիրը համարվում է բազմադիսցիպլինար, գործնականում ցանկացած ճյուղի բոլոր բժիշկները, այսպես թե այնպես, կապ ունեն ցավային համախտանիշի հետ: Այս խնդիրն այսօր արդիական է, քանի որ կա նաեւ ցավային համախտանիշների հանդիպելու հաճախականության մեծացման եւ, որն առանձնահատուկ է մեզ մտահոգում, ցավի քրոնիկական դառնալու միտում, որը բերում է ծանր, հաշմող հետեւանքների, եւ աշխարհի բոլոր երկրներում համարվում է սոցիալ-տնտեսական ու սոցիալ-բժշկական մեծ խնդիր»,- ասաց նա:

Մասնագետը պարզաբանեց, որ ցավի տեսակից եւ պատճառից կախված՝ նրա բուժման համար, որպես կանոն, կիրառվում են բացարձակապես տարբեր դեղամիջոցներ: Եվ կա միայն մեկ ունիվերսալ դեղամիջոց, որը կարելի է կիրառել ցավի գործնականում բոլոր ձեւերի բուժման համար:

«Նեյրոդոլոն դեղը  (միջազգային անվանումն է՝ ֆլուպերտին) հասցրել է իրեն շատ լավ դրսեվորել, այն գործում է ինչպես սուր ցավային համախտանիշների, այնպես էլ քրոնիկական ցավի դեպքում»,- ասաց նա՝ թվարկելով այս դեղամիջոցի հիմնական առավելությունները:

  • Սա ունիվերսալ դեղամիջոց է, որը կարելի է օգտագործել ցավի ցանկացած տեսակի դեպքում՝ վնասվածքների, հետվիրահատական շրջանում, օնկոլոգիական հիվանդությունների, լարվածության գլխացավերի, ցավային տարբեր համախտանիշների դեպքերում: Արթրիտը եւ արթրոզը բուժելիս այն կարող է օգտագործվել հակաբորբոքային ոչ ստերոիդային դեղամիջոցների համադրությամբ:
  • Ազդեցության իր մեխանիզմով նեյրոդոլոնը մյուս ցավազրկողներից էապես տարբերվում է նրանով, որ ցավազրկող էֆեկտին զուգահեռ ունի նաեւ միոռելաքսացիա ապահովող էֆեկտ եւ նեյրոպրոտեկտիվ ազդեցություն, այսինքն՝ կարող է ինքնուրույն խոչընդոտել ցավի քրոնիկական դառնալուն եւ պաշտպանական ազդեցություն ունենալ ինչպես ծայրամասային, այնպես էլ կենտրոնական նյարդային համակարգի վրա:
  • Դեղամիջոցի կողմնակի էֆեկտները նվազագույն են, հիվանդներն այն լավ են տանում եւ կարելի է երկար ժամանակ օգտագործել: Մասնավորապես՝ դեղամիջոցի փորձարկումների ընթացքում հիվանդների խումբն այն ընդունել է մեկ ամբողջ տարի, եւ լուրջ կողմնակի ազդեցություններ չեն առաջացել: Սա նեյրոդոլոնը շահեկանորեն առանձնացնում է ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցներից, որոնք ազդում են ինչպես սիրտ-անոթային համակարգի, այնպես էլ աղեստամոքսային համակարգի լորձաթաղանթի վրա եւ չեն կարող երկար ժամանակ օգտագործվել:
  • Նեյրոդոլոնը դասվում է ոչ ափիոնային անալգետիկներին, եւ այս պատճառով դեղի համար սովորական դեղատոմս է դուրս գրվում, այլ ոչ հատուկ, ինչպես ափիոնայինների դեպքում: Սա շատ հարմար է ինչպես բժիշկների, այնպես էլ հիվանդների համար, հատկապես օնկոհիվանդների:

Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց ռուսական դեղագործական «Կանոնֆարմա փրոդաքշն» ընկերության նյարդաբանական ուղղության մենեջեր Յուլյա Մալուշկոն, ընկերությունը համարվում է Ռուսաստանի խոշորագույն դեղարտադրողներից մեկը, աշխատում է ըստ GMP ստանդարտների եւ նյութ է գնում հումքի թոփ 20 համաշխարհային արտադրողներից:

Ընկերությունն ավելի քան 200 դեղամիջոց ունի, այդ թվում՝ նյարդաբանական ոլորտի, որոնց թվում է նեյրոդոլոնը։ Դրանց մի մասը (միրտազապին, մեմանտին, սումատրիպտան եւ այլն) արդեն 2 տարի է՝ Հայաստանի բժիշկները հաջողությամբ կիրառում են  տարբեր հիվանդությունների բուժման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել