• Latest news

Ինչպե՞ս ժամանակին ախտորոշել եւ բուժել ստամոքսի հիվանդությունները

21 դեկտեմբերի, 2017  15:49

Մոտենում են Ամանորյա տոները, որոնք հայկական ընտանիքներում սովորաբար ուղկեցվում են հարուստ սեղաններով:

Սակայն, եթե դուք ունեք աղեստամոքսային համակարգի թաքնված խնդիր, ապա տոնական սեղանների սննդի բազմազանությունն ու ալկոհոլը կարող են բերել դրանց բարդացումների:

Ինչպես նշում է «Աստղիկ» բկ-ի վիրաբույժ Վահրամ Խաչատրյանը՝ որովայնի ցավն արտահայտվում է տարբեր ձեւերով՝ երբեմն սուր, երբեմն բութ, երբեմն ձգող, երբեմն էլ ճմլվող, որովհետև մեր օրգանիզմում բազմաթիվ ֆունկցիաներ են տեղի ունենում այդ շրջանում, եւ կան շատ հնարավոր պատճառներ, որոնք լուրջ արտահայտվելով միայն բարդացած փուլում, իրենց տակ թաքցնում են այնպիսի լուրջ օրգանների խնդիրներ, ինչպիսիք են ՝ ստամոքսի, ենթաստամոքսային գեղձի, լյարդի հիվանդությունները: Ցավոք, մեր հայրենակիցներից շատերն անուշադրության են մատնում այդ խնդիրները և բժշկի դիմում արդեն հիվանդության բարդացած փուլում:

Ձեզ ենք ներկայացնում աղեստամոքսային համակարգի մի քանի հիվանդություն՝ իրենց առաջնային ախտանշաններով, որոնք պետք է ահազանգեն, որ անհրաժեշտ է դիմել բժշկի:

Կախված բնույթից, ինտենսիվությունից ու ստամոքսում հայտնվող ցավի ժամանակից՝ հնարավոր է ճշգրտորեն որոշել վերջինիս պատճառը: Դա կարող է լինել գաստրիտ, խոց կամ մի շարք այլ պատճառների հետևանք:

Ստամոքսի շրջանում ցավերի առաջացման հիմնական պատճառներն են՝

Գերսնուցում

Եթե սննդակարգում գերակշռում է յուղոտ, աղի սնունդը, տապակած և անկանոն սննդի օգտագործումը, ապա այն կարող է առաջացնել ինչպես ստամոքսի, այնպես էլ ամբողջ մարսողական համակարգի նորմալ աշխատանքի խանգարում: Ցավային զգացողություններով կարող է փոխադարձաբար ուղեկցվել և սննդի մշակման, և յուրացման պրոցեսը:

Գաստրիտ

Այս վիճակը կարող է առաջանալ ինչպես բակտերիաների, այնպես էլ մի շարք այլ հիվանդությունների հետևանքով: Հայտնի է, որ էրոզիվ գաստրիտն առաջանում է դեղամիջոցներով երկարատև բուժման հետևանքով: Այն կարող է նաև առաջանալ ալկոհոլի ու կծու սննդի չարաշահման հետևանքով: Ցածր իմունիտետի դեպքում կարող է առաջանալ վիրուսային կամ սնկային գաստրիտ: Ստամոքսի լորձաթաղանթի հյուծվածության դեպքում կարող է առաջանալ ատրոֆիկ գաստրիտ:

Ախտանշաններն են՝ ցավ ստամոքսի շրջանում, սրտխառնոց, փսխում, այրոցի զգացում:

Խոցային հիվանդություն

Խոցային հիվանդությունը, ինչպես նաև տասներկումատնյա աղու խոցն արտահայտվում է ստամոքսի շրջանում շարունական, սուր և գիշերային ցավերով:

Ստամոքսի քաղցկեղ

Այս հիվանդությունը վաղ շրջանում հիմնականում ընթանում է առանց ախտանշանների, սակայն ժամանակի ընթացքում կարող են հայտնվել անհարմարության, ինչպես նաև ստամոքսում ցավային զգացողություններ: Հիմնական դեպքերում այն բացահայտվում է միայն գործիքային հետազոտությունից հետո:

Ստամոքսի պոլիպներ

Սովորաբար նման բարորակ ուռուցքներ առաջանում են ստամոքսի ներքին պատի վրա: Դրանք չեն առաջացնում սուր կամ ուժեղ ցավեր, սակայն կարողեն ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով:

Լյարդի, լեղապարկի, ենթաստամոքսային գեղձի, երիկամների կամ միզուղիների ինֆեկցիոն ախտահարման դեպքում ևս կարող են առաջանալ ստամոքսի ցավեր:

Կույր աղու որդանման ելունի բորբոքում

Այս խնդրի առկայության դեպքում ստամոքսի ցավը կարող է տարածվել որովայնի ստորին աջ հատվածի վրա: Նման ախտանշանների դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկի:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է