• Latest news

ՀՀ ԱՆ խորհուրդ է տալիս Ամանորյա քաղցր նվերները գնել կազմակերպված առեւտրի կետերից

21 դեկտեմբերի, 2017  18:06

Տոնական օրերի նախաշեմին ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս հետեւել մի քանի կանոնների փոքրիկներին ամանորյա անվտանգ եւ որակյալ քաղցր նվեր ձեռք բերելու համար:

Ամանորյա քաղցր նվերներն անհրաժեշտ է գնել կազմակերպված առեւտրի կետերից:

Գնելիս ուշադրություն դարձնել մակնշման վրա, որտեղ արտադրողի կամ փաթեթավորողի կողմից պետք է նշված լինի նվերի պարունակությունը (դրա կազմի մեջ մտնող հրուշակեղենի տեսականին՝ նշելով կոնֆետների, շոկոլադի, տուփերի քանակները, դրանց արտադրման վայրը) փաթեթավորման ամսաթիվը, պիտանիության ժամկետները եւ պահպանման պայմանները, փաթեթավորող կազմակերպության անունը, իրավաբանական հասցեն, սննդային արժեքը, այն նորմատիվ ակտի անունը, համաձայն որի այն պատրաստվել է:

Նվերն ընտրելիս նախապատվությունը պետք է տալ այն արտադրանքին, որը պարունակում է քիչ քանակով սննդային հավելումներ, կոնսերվանտներ, հոմոգերիզացված ճարպեր:  

Պետք է հիշել, որ ծիրանի կորիզը, գետնանուշն ալերգեններ են եւ դրանց միջուկներով հրուշակեղենի օգտագործումը երեխաներին խորհուրդ չի տրվում: Կարամելային կոնֆետներ՝ այդ թվում ապակենման, խորհուրդ չի տրվում ներառել մանկական նվերների փաթեթներում, ինչպես նաեւ այնպիսի հրուշակեղենային արտադրանք որոնցում ալկոհոլի՝ էթանոլի պարունակությունը 0.5 %-ի ավելի է: 

Ամանորյա նվերներով փաթեթներ ընտրելիս նախապատվությունը պետք է տալ.

Թխվածքաբլիթներին, ընդ որում` ցանկալի է ընտրել ցածր կալորիականությամբ:

Շոկոլադե կոնֆետներին` շոկոլադը պարունակում է նաեւ կալիում, կալցիում, մագնեզիում, ֆոսֆոր, քիչ քանակներով վիտամին A, C, E, եւ  հակաօքսիդանտներ:

Զեֆիրներին` այն չի պարունակում ճարպեր: Դրա արտադրության համար օգտագործվում է միայն ձվի սպիտակուցներ, շաքար, մրգային բնական այլ խտացված նյութեր, ինչպիսիք են` ագար-ագարը, դոնդողը, պեկտինը:

Միաժամանակ, պետք է հիշել, որ հրուշակեղենը պարունակում է մեծ քանակությամբ շաքար, այդ պատճառով պետք է սահմանափակել դրանց օգտագործումը:

Եթե նվերի տուփի մեջ հրուշակեղերի հետ միասին ներառված է նաեւ  խաղալիք, ապա այն պետք է փաթեթավորված լինի սննդամթերքի հետ շփման համար թույլատրվող փաթեթով:

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել