• Latest news

Խոլեստերինը բնական ճանապարհով նվազեցնելու 10 միջոց

14 հունվարի, 2018  16:05

ԱՄՆ բնակիչների շրջանում խոլեստերինի մակարդակը նվազման միտում ունի, պարզվել է նոր հետազոտությամբ: Սակայն եթե ձեր խոլեստերինը դեռեւս բարձր է, կան այն նվազեցնելու եւ սրտի տագնապի հավանականությունը փոքրացնելու բնական ճանապարհներ, հայտնում է Newsmax-ը:

Հետազոտության համաձայն՝ ներկայումս ԱՄՆ-ում բարձր խոլեստերին ունի մեծահասակների միայն 12,4 տոկոսը, մինչդեռ 1999-2000 թվականներին այս ցուցանիշը կազմում էր 18.3 տոկոս:

Հանրահայտ է, որ խոլեստերինի բարձր մակարդակը մեծացնում է սրտի տագնապի վտանգը, չնայած մեր օրգանիզմը նորմալ գործառնության համար միաժամանակ դրա որոշակի քանակի պահանջ ունի, պնդում է Փալմ Բիչի կլինիկայի սրտաբանական ծրագրի ղեկավար Գարդեն Չոնսի Կրանդալը: Սակայն եթե արյան մեջ խոլեստերինի մակարդակը բարձր է, դա բերում է կորոնար անոթների նեղացման, ինչն իր հերթին կարող է սրտի տագնապ առաջացնել:

Խոլեստերինը նվազեցնող սատատինները աշխարհում ամենաշատ նշանակվող դեղերից են, սակայն ոչ բոլորն են հակված այն ընդունելուն, նշում է բժիշկ Կրանդալը: Դրանից խուսափում են կա՛մ կողմնակի էֆեկտների պատճառով, ինչպիսին են լյարդի դիսֆունկցիան, գազերը, մկանային ցավերը, կա՛մ այն պատճառով, որ այս դեղը պետք է մշտապես ընդունել:

Բժիշկ Կրանդալը խորհուրդ է տալիս վերահսկել սեփական քաշը, սննդակարգը եւ ֆիզիկական ակտիվությունը, որպեսզի խոլեստերինի մակարդակը նորմայի մեջ պահվի: Ներկայացնում ենք դրան հասնելու 10 միջոց:

  1. Նիհարեք. քաշի 5-ից մինչեւ 10 տոկոսի կորուստը խոլեստերինի մակարդակը կնվազեցնի;
  2. Ամեն օր մեկական ժամ ֆիզիկական վարժություններ կատարեք. նույնիսկ պարզապես քայլելը կօգնի նվազեցնել խոլեստերինի մակարդակը եւ արյան բարձր ճնշումը;
  3. Օգտագործեք սրտի առողջության համար նախատեսված սննդակարգ. կերեք առավելապես թարմ բանջարեղեն եւ մրգեր, հատիկավորներ, պրոտեինով հարուստ, թարմ ձուկ կամ թռչնամիս;
  4. Օրը սկսեք վարսակի շիլայով. այն հագենալու զգացում է ապահովում եւ թույլ տալիս զերծ մնալ օրվա ընթացքում չափից ավելի ուտելուց:
  5. Ձեր սննդակարգի հիմքում դրեք լոբազգիները. դրանք ձեր արյան մեջ շաքարի մակարդակը չեն բարձրացնի եւ կարող են փոխարինել կենդանական ճարպին;
  6. Օրական մեկ հատ խնձոր կերեք. լոբազգիների եւ վարսակի նման խնձորները հարուստ են բջջանյութով, որը նպաստում է խոլեստերինի մակարդակի նվազմանը: Իլինոյսի համալսարանի հետազոտությունները ցույց են տալիս, որ խնձորը նվազեցում է բորբոքումները եւ ամրացնում իմունային համակարգը;
  7. Նվազեցրեք սթրեսի մակարդակը. սթրեսի ազդեցությամբ օրգանիզմը որոշակի հորմոններ է արտադրում, այդ թվում՝ կորտիզոլ, ինչը վերջնարդյունքում բերում է խոլեստերինի մակարդակի բարձրացման;
  8. Շատ քնեք. անքնությունը բարձրացնում է խոլեստերինի մակարդակը, ինչպես նաեւ արյան ճնշումը: Աշխատեք 8-10 ժամ քնել;
  9. Սննդակարգի մեջ դարչին ընդգրկեք. Պակիստանից հետազոտողները հայտնաբերել են, որ օրական ընդամենը կես ճաշի գդալ դարչինը խոլեստերինի մակարդակը 26 տոկոսով նվազեցնում է;
  10. Ամեն օր մի կույտ նուշ կերեք. նուշը խոլեստերինը նվազեցնում է ընկույզների մյուս տեսակներից ավելի շատ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է