• Latest news

Գազավորված ըմպելիքից կախում ունեցող իռլանդացին ստիպված էր բոլոր ատամներն իմպլանտներով փոխարինել (ֆոտո)

23 հունվարի, 2018  15:36

Իռլանդացի Մայքլ Շերիդանը, որը սպասք լվացող է աշխատում, ստիպված էր 27 ատամ պրոթեզով փոխարինել, քանի որ դրանք գրեթե փտել էին: Նա ստիպված էր 10 տարի փափուկ եւ հեղուկ ուտելիքի դիետայի հետեւել, քանի որ նույնիսկ  բուտերբրոդը կծելը ցավ էր պատճառում: Սակայն տղամարդն այնքան էլ չէր ցանկանում ուտել եւ սնվում էր օրական միայն մեկ անգամ, քանի որ ամեն օր խմում էր 6-7 լիտր գազավորված ըմպելիք:

«Ես կախվածություն ունեի գազավորված ըմպելիքներից, շիշը մշտապես ձեռքիս տակ էր: Գիտեի, որ եթե բժշկի գնամ, ստիպված կլինեմ սովորությունիցս հրաժարվել, բայց ես դա չէի ուզում»,- պատմել է Շերիդանը: Ատամների խնդիրներն ազդել են նաեւ ընկերների ու ընտանիքի հետ շփումների վրա. «Ես ընտելացա ատամներս թաքցնելուն եւ աշխատում էի հնարավորինս քիչ թվով մարդկանց հետ խոսել: Եթե ընկերներիս հետ որեւէ տեղ էի գնում, ապա անկյունում էի նստում, որովհետեւ գիտեի, որ բերանիցս վատ հոտ է գալիս»:

Նրան օգնել է ծանոթ ատամնաբույժը՝ պնդելով, որ Շերիդանը վիրահատության անհրաժեշտություն ունի եւ համաձայնվել է այն անվճար կատարել:

Հունվարի կեսին վիրահատության պահից սկսած Շերիդանը գազավորված ըմպելիքներ չի օգտագործել եւ պատրաստվում է հանդիպել հոգեբանների ու դիետոլոգների, որոնք նրան կօգնեն  շտկել սննդակարգը: Նա որոշել է իր պատմությունը պատմել մամուլին եւ ցույց տալ աննախանձելի լուսանկարները, որ նախազգուշացնի փրփրող ըմպելիքների վտանգների մասին:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել