• Latest news

Զարգացած երկրներում մարդիկ ավելի հաճախ են նեւրոզով հիվանդանում. հոգեբան

5 փետրվարի, 2018  15:12

Զարգացած երկրներում մարդիկ ավելի հաճախ են նեւրոզով հիվանդանում, քան աղքատ երկրներում. եթե աղքատ երկրներում, քաղաքներում եւ գյուղերում նեւրոտիկ խանգարումներով մարդկանց կարելի է մատների վրա հաշվել, ապա ԱՄՆ-ում եւ Եվրոպայի երկրներում նրանք տասնյակ եւ հարյուրավոր անգամ շատ են: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը:

Նրա խոսքով՝ անցյալում Հայաստանում նեւրոզի դեպքերը շատ քիչ էին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո այս խանգարումով հիվանդների թիվը մի քանի անգամ աճել է: Հիմա երկրում նեւրոզով մարդկանց թիվը բավականին շատ է, մասնագետն, իհարկե, կոնկրետ վիճակագրություն չունի, ավելին՝ այս խնդրով ոչ բոլոր հիվանդներն են բժշկի դիմում:

Նեւրոզի զարգացման պատճառները դեռեւս մինչեւ վերջ հայտնի չեն: Ինչպես նշեց հոգեբանը, մարդու մոտ նեւրոզի զարգացման հավանականությունը կախված է առաջին հերթին նրա անձից, խելքի պաշարից, մտածողության առանձնահատկություններից: Միստիկ մտածողությամբ կասկածամիտ մարդիկ նեւրոզներին ավելի հաճախ են բախվում, քան ռացիոնալ, ամեն ինչ վերլուծել սիրող մարդիկ:

Ինչ վերաբերում է սթրեսներին եւ սոցիալ-հոգեբանական գործոններին, դրանք, հոգեբանի խոսքով, կարող են ինչ-որ չափով նպաստել նեւրոզի զարգացմանը, եթե մարդը դրա հանդեպ հակվածություն ունի, սակայն վճռական դեր, ավելի շուտ, չեն խաղում: Հետաքրքիր է նաեւ, որ, մասնագետի կարծիքով, ֆինանսական խնդիրները չեն կարող նեւրոզի պատճառ դառնալ. մասնագետների հետ զրույցներում հիվանդներից շատերը խոստովանում են, որ երբ ֆինանսական խնդիրներ են ունեցել, իրենց մոտ նեւրոզի ոչ մի ակնարկ անգամ չի եղել, իրենց մոտ նեւրոզն ավելի ուշ է սկսվել, երբ բոլոր ֆինանսական խնդիրները լուծվել էին, եւ թվում էր այլեւս ոչ մի բան չկար, որ իրենց անհանգստացներ:

Նշենք, որ նեւրոզը ֆունկցիոնալ հոգեծին շրջելի խանգարումների խմբի հավաքական անունն է, որոնք բնութագրվում են ասթենիկ, կպչուն կամ հիստերիկ դրսեւորումներով, ինչպես նաեւ մտավոր եւ ֆիզիկական աշխատունակության ժամանակավոր նվազմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է