• Latest news

«Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի». Ամերիկուհին ցուցադրել է ձեռքերը չորացնող սարքի հետազոտության արդյունքները (ֆոտո)

9 փետրվարի, 2018  11:52

ԱՄՆ բնակչուհի Նիքոլ Վարդը Facebook-ի իր էջում ախտածին սնկերի ցնցող լուսանկար է հրապարակել, որոնք նրան հաջողվել է հայտնաբերել հասարակական զուգարանում տեղադրված ձեռքերը չորացնող սարքը ստուգելիս:

«Լավ, ընկերներ: Պատրա՞ստ եք ուղեղի պայթյունի: Ահա թե մի քանի օրում ինչ է աճել Պետրիի գավաթում: Ես 3 րոպեով ափսեն մտցրեցի ձեռքերը չորացնող փակ սարքի մեջ: Այո, ընդամենը 3 րոպե: Այլեւս երբեք ձեռքերը դրանով չչորացնեք: Սա հավանաբար ախտածին սնկերի եւ բակտերիաների մի քանի շտամներն են, որոնք կնստեն ձեր ձեռքերի վրա, եւ դուք դրանք որպես մաքուր կընդունեք»,- գրել է Վարդը կից գրառման մեջ: Նա հիշեցրել է, որ ոչ մեկին չի վախեցնում, այլ միայն ցանանում է բաժանորդներին ցույց տալ, թե ինչպես կարող են հիվանդածին միկրոօրգանիզմները տառացիորեն ամենուր մարդկանց հետապնդել:

Գրառումը ավելի քան կես միլիոն վերագրառում է ունեցել եւ 141 հազար «արձագանք»: Մեկնաբանություններում բաժանորդները Վարդին շնորհակալություն են հայտնել եւ առաջարկել են նրան ներկայացնել «Տարվա մարդը» մրցանակին: «Այսօր հասարակական զուգարան մտա: Հենց նայեցի չորացնող սարքին, անմիջապես այդ լուսանկարի հետվնասվածքային համախտանիշի հետեւանքներն զգացի... 45 րոպե տեղս չէի գտնում, մինչեւ տուն չվերադարձա»- գրել է մեկնաբաններից մեկը:

Մեկնաբանություններից դատելով՝ օգտատերերի մեծամասնությունը այս գրառումը համարել են Facebook-ում ամենաօգտակարներից մեկը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել