Ինչ է հերպեսը կամ «ջերմության բշտիկը»․ պարզաբանում է մասնագետը

10 փետրվարի, 2018  12:01

Հերպեսը տարածված վիրուսային հիվանդութուն է: Ըստ գիտական գրականության՝ կրող է հանդիսանում աշխարհի բնակչության ճնշող մեծամասնությունը: Կարող է ընթանալ պասիվ վիրուսակրությամբ կամ պարբերաբար արտահայտվել` հիմնականում իմուն համակարգի թուլացման ժամանակ: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Աստղիկ» ԲԿ-ի մաշկաբան-վեներոլոգ Կարեն Վարդանյանը:

Ըստ նրա, հերպեսները կլինիկորեն դրսեւորվում են փոքր, հեղուկով լցված, խմբավորված  բշտիկների ձեւով: Կարող է ուղեկցվել քորի, այրոցի զգացողությունից մինչեւ ցավով: Որոշ ժամանակ անց բշտիկները բացվում են եւ ծածկվում  կեղեւով:  Հերպեսի լավացումը սովորաբար տեւում է 2-4 շաբաթ՝ առանց սպիներ թողնելու,-ասում է

Փոխանցման մեխանիզմը կոնտակտային է, օրինակ՝ համբույրի միջոցով:  Սովորական հերպեսի հարուցիչը HSV-1- ն է,  սեռական հերպեսի հարուցչը` HSV-2-ը: Նման տարանջատումը պայմանական է, քանզի  HSV-2 կարող է հայտնաբերվել ինպես  հարսեռական եւ սեռական հատվածից, այնպես էլ քիթ-շրթունքային եռանկյունու շրջանից: Հերպեսը վարակիչ է բշտիկների փուլից մինչեւ վերքի լավացում: Հիգիենիկ նորմերի կոպիտ խախտումները, օրինակ՝  սրբիչի եւ անձնական իրերի համատեղ օգտագործումը, նպաստում է վիրուսի տարածմանը:

«Անգամ սուր փուլի բուժումից հետո վիրուսը` ննջող վիճակում, պահպանվում է Ձեր  մաշկի նյարդային բջիջներում, եւ կարող է պարբերաբար գլուխ բարձրացնել», - ասաց բժիշկը։

Նա հավելեց, որ կրկնումները պայմանավորված են իմունային համակարգի թուլացմամբ, ինչի համար նպաստող գործոններ են հանդիսանում.

  • Վիրուսային այլ ինֆեկցիան եւ/կամ ջերմության բարձրացումը:
  • Հորմոնալ փոփոխությունները, օրինակ՝ կապված դաշտանային ցիկլի հետ:
  • Սթրեսը:
  • Հոգնածությունը:
  • Արեւի ճառագայթների կամ քամու ազդեցությունը:

Հակավիրուսային պրեպարատները (տեղային կամ ներքին օգտագործման) կարող են նպաստել հերպեսի լավացման ընթացքի արագացմանը եւ կրկնումների հաճախության նվազմանը:

Հերպեսի ժամանակ առաջացած անհարմարությունները թեթեւացնելու համար Կարեն Վարդանյանը խորհուրդ է տալիս օգտագործել՝

  • տեղային հակավիրուսային քսուքներ: Դրանք կարող են կրճատել լավացման տեւողությունը,
  • տեղային հակասեպտիկ պարունակող լուծույթների օգտագործում, որը կկանխի երկրորդային ինֆեկցումը եւ կարագացնի լավացումը,
  • շրթունքների չորացման դեպքում՝ խոնավացնող կրեմ,
  • սառեցնող կոմպրեսը նույնպես կլինի տեղին, որը կնվազեցնի կարմրածությունը, կմեղմի տհաճ զգացողությունները,
  • Լիդոկային կամ բենզոկային պարունակող միջոցների կիրառումը ցուցված է արտահայտված ցավի դեպքում:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում

loading...

  • Այս թեմայով
  • Տեսանյութեր
 
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Դուք որքա՞ն փող եք պատրաստ ամեն ամիս նվիրաբերել հոգեկան հիվանդների վերականգնման համար:
2500 դրամ
5000 դրամ
10 000 դրամից ավելի
Ոչ մի