• Latest news

Յոդի դեֆիցիտի 11 նշան

15 փետրվարի, 2018  10:17

Յոդը հանքանյութ է, որը կենսականորեն անհրաժեշտ է լավ առողջության համար: Այն կարեւորագույն դերակատարում ունի վահանաձեւ գեղձի հորմոնների սինթեզի մեջ, որոնք անհրաժեշտ են ուղեղի զարգացման, աճի, վերքերի առողջացման եւ նորմալ նյութափոխանակության համար: Յոդի պակասը սահմանափակում է հորմոններ արտադրելու վահանաձեւ գեղձի ունակությունը՝ առաջացնելով հիպոտիրեոզ:

2017 թվականին անցկացված հետազոտության համաձայն՝ մարդկանց մոտ երրորդ մասը յոդի պակաս ունի: Ներկայացնում ենք 11 նշան, որոնք ցույց են տալիս, որ մարդու մոտ կարող է յոդի դեֆիցիտ լինել:

  1. Քաշի կտրուկ ավելացում

Յոդի դեֆիցիտի առավել նկատելի նշաններից մեկը քաշի անսպասելի ավելացումն է: Երբ մարդու մոտ առողջ նյութափոխանակություն է կատարվում, սնունդն էներգիայի է վերափոխվում: Հիպոտիրեոզը նյութափոխանակությունը դանդաղեցնում է, եւ կալորիաները սկսում են ճարպի տեսքով նստվածք առաջացնել, ինչը բերում է քաշի կտրուկ ավելացման: Կարեւոր է հիշել, որ գիրանալը ոչ միշտ է յոդի դեֆիցիտի նշան: Քաշի ավելացման ավելի տարածված բացատրությունը մեծ քանակությամբ ավելորդ կալորիաների օգտագործումն է կամ շատ ուտելը: Սակայն եթե քաշի մեծացումն անհնար է այս գործոններով բացատրել, ապա արժի զգուշանալ:

  1. Թուլության զգացում

Երբ մարդու մոտ առկա է յոդի դեֆիցիտ, նա մշտապես թուլություն է զգում: Նա դժվարանում է սովորական առարկաները բարձրացնել, շարժվել, արագ քայլել եւ այլն: Սա տեղի է ունենում նաեւ այն պատճառով, որ հիպոտիրեոզը դանդաղեցնում է մարդու նյութափոխանակությունը, եւ օրգանիզմը նույն քանակությամբ սնունդից ավելի քիչ էներգիա է ստանում: Մկանները սկսում են այնքան էլ արդյունավետորեն չգործել, ինչպես նախկինում, ինչը մարդուն ստիպում է թուլություն զգալ:

  1. Հոգնածության զգացում

Նյութափոխանակության մակարդակի նվազումը մարդուն նաեւ ստիպում է մշտական հոգնածություն զգալ: Ինչպես քաշի ավելացումը, հոգնածության զգացումը ոչ միշտ է նշանակում յոդի դեֆիցիտ: Սակայն եթե մարդը բավականաչափ հանգստանում է, իսկ նրա հոգնածությունն անբացատրելի է, դա կարող է յոդի դեֆիցիտի ախտանիշ լինել:

  1. Մազաթափություն

Մազաթափությունը եւս մեկ հնարավոր նշան է, որ մարդու մոտ կարող է յոդի դեֆիցիտ լինել: Վահանաձեւ գեղձի հորմոններն աջակցում են մազապարկերի վերականգնմանը: Հիպոտիրեոզի դեպքում հորմոնների պակասի հետեւանքով պարկերը դադարում են թարմանալ, եւ ժամանակի ընթացքում մազերը նկատելիորեն քչանում են:

  1. Չոր մաշկ

Հիպոտիրեոզի նշան կարող է լինել չոր, թեփոտվող մաշկը: Վահանաձեւ գեղձի հորմոնները բջիջներին օգնում են վերականգնվել: Դրանց բացակայությունը կարող է բերել մաշկի եղջերացած մեծ հատվածների առաջացման, որոնք ուժեղ թեփոտվում են:

  1. Մրսելու մշտական զգացողություն

Մրսելու մշտական զգացողություն է առաջանում նաեւ նյութափոխանակության դանդաղման հետեւանքով: Մարդն էներգիայի պակաս ունի ոչ միայն ակտիվ շարժումների համար, այլեւ նույնիսկ սեփական օրգանիզմը տաքացնելու: Եթե հանկարծ սկսել եք մշտապես մրսել, չնայած սովորական կլիմայի պայմաններում եք գտնվում, սա նույնպես կարող է էնդոկրինոլոգին դիմելու առիթ լինել:

  1. Դանդաղած երակազարկ

Յոդի դեֆիցիտը կարող է սրտին ստիպել ավելի դանդաղ զարկել՝ նաեւ մկանային թուլության պատճառով, որն առնչվում է ոչ միայն կմախքային մկանունքին, այլեւ օրգանիզմի բոլոր մնացյալ մկաններին: Սրտի դանդաղ զարկի պատճառով կարող է նաեւ ցավ առաջանալ սրտում, ինչպես նաեւ գլխապտույտներ, որ առաջանում են թթվածնի պակասից:

  1. Ուսանելու եւ հիշողության խնդիրներ

Վահանաձեւ գեղձի հորմոններն անհրաժեշտ են ուղեղի զարգացման համար: Յոդի դեֆիցիտը կարող է այս հորմոնների անբավարարություն ստեղծել, ինչը կբերի հիշողության եւ նոր բան սովորելու խնդիրների: 2014 թվականին կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ հիպոկամպը՝ ուղեղի այն հատվածը, որը պատասխանատու է հիշողության եւ ուսանելու ունակության համար, վահանաձեւ գեղձի հորմոնների ցածր մակարդակով մարդկանց մոտ փոքր չափեր է ունեցել:

  1. Հղիության բարդություններ

Հղի կնոջ համար դժվար կլինի բավարար քանակությամբ յոդ ստանալ, քանի որ այս միկրոտարրն անհրաժեշտ է ոչ միայն իրեն, այլ նաեւ ապագա երեխայի օրգանիզմին: Յոդի ոչ մեծ անբավարարության դեպքում երեխայի ուղեղն ավելի վատ կզարգանա, մեծ անբավարարության դեպքում հնարավոր է նույնիսկ պտղի ներարգանդային մահ:

  1. Ցավոտ կամ անկանոն դաշտան

Վահանաձեւ գեղձի հորմոնի ցածր մակարդակը կարող է ազդել դաշտանային ցիկլի կանոնավորման վրա: Յոդի դեֆիցիտի դեպքում դաշտանն ավելի ցավոտ է ընթանում, քան առողջ ցիկլի դեպքում:

  1. Խպիպ

Յոդի մեծ եւ քրոնիկական անբավարարության դեպքում տեղի է ունենում վահանաձեւ գեղձի չափերի մեծացում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել