• Latest news

Բժիշկները հեռացրել են մոծակի խայթոցից գոյացած 14 կիլոգրամանոց ուռուցքը (ֆոտո)

15 փետրվարի, 2018  23:48

Հնդկաստանի Քերալա նահանգի Քոչին քաղաքում բժիշկները վիրահատել են 46-ամյա տղամարդու, որի ազդրին մոծակի խայթոցից հետո 14 կիլոգրամանոց ուռուցք էր գոյացել: Ինչպես հայտնում է The Times of India-ն, երբ հիվանդը 16 տարեկան էր, նրան խայթել էր  մակաբույծ ֆիլարիա որդերի փոխանցող մոծակը:

Հայտնվելով մարդու օրգանիզմի մեջ՝ որդերը ավշային ֆիլյարիոզ են առաջացնում՝ հիվանդություն, որը հանգեցնում է մաշկի եւ ենթամաշկային հյուսվածքների աճին:

2016 թվականից տղամարդը ազդրին գոյացած հսկայական ուռուցքի պատճառով գամված էր անկողնուն: Նա տեղից վեր էր կենում միայն զուգարան գնալու համար, բայց անգամ այդ դեպքում նրան օգնություն էր հարկավոր:

Հինգ ժամ տեւած վիրահատությունից հետո, որի համար հինգ վիաբույժ եւ երեք անեսթեզիոլոգ էր պահանջվել, հիվանդի քաշը կրճատվել է 25 կիլոգրամով: Այժմ նա 83 կգ է կշռում եւ երկար ժամանակվա ընթացքում առաջին անգամ կարող է տեղաշարժվել  առանց կողմնակի օգնության: Բժիշկները կարծում են, որ եւս մեկ վիրահատությունից հետո, որը նախատեսվում է իրականացնել 6-9 ամիս անց, տղամարդը կկարողանա նորմալ կյանք վերադառնալ:

«Հիանալի զգացում է  առանց որեւէ օգնության կանգնել սեփական ոտքերի վրա: Ես վաղուց արդեն հույսս կորցրել էի եւ անգամ մտածում էի, որ եթե վարակը տարածվի, ոտքերս կկտրեն: Ինձ կյանք վերադարձրեցին, եւ այժմ ես անհամբեր սպասում եմ, թե երբ կրկին աշխատանքի կգնամ»,- պատմել է տղամարդը:

     

 

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել