• Latest news

Գիտնականներին հաջողվել է վահանիկները հեռացնել դեմենցիայով մկների ուղեղից

16 փետրվարի, 2018  22:36

Քլիվլենդի կլինիկայի գիտնականներին հաջողվել է հեռացնել ամիլոիդային վահանիկները դեմենցիայով (թուլամտություն) մկների ուղեղից, որոնք Ալցհեյմերի հիվանդության բնորոշ նշաններն են համարվում: Կրծողների ուղեղից վահանիկներն անհետացել են բետա սեկրետազ ֆերմենտի (BACE1) մակարդակի նվազեցման շնորհիվ:

Այս ֆերմենտը կարեւոր դեր է կատարում վահանիկների ձեւավորման գործում: Փորձագետները կարծում էին, որ BACE1-ի արգելափակումը դանդաղեցնելու կամ դադարեցնելու է ամիլոիդային վահանիկների ձեւավորումը, սակայն պարզվել է, որ գոյություն ունեցող վահանիկները եւս անհետացել են:

Բետա-սեկրետազան վերահսկում է ոչ միայն վահանիկների ձեւավորումը, այլ նաեւ շատ այլ կարեւոր գործընթացներ: Օրինակ՝ BACE1-ից զուրկ մկները լուրջ շեղումների են բախվում ուղեղի զարգացման վաղ շրջանում: Հետազոտողները որոշել են նվազեցնել BACE1-ի մակարդակը հասուն կրծողների մոտ: Նրանք մեծացմանը զուգահեռ ծրագրավորել են կենդանիներին ֆերմենտի մակարդակի աստիճանական նվազեցումը: Այս մկների մոտ խնդիրներ չեն առաջացել: Դրանից հետո կրծողներին խաչասերել են մկների հետ, որոնք 75 օրական տարիքում ծրագրավորվել էին վահանիկների ձեւավորմանը եւ Ալցհեյմերի հիվանդության զարգացմանը:

75 օրական փորձարարական կենդանիների սերնդի մոտ եւս սկսել են վահանիկներ ձեւավորվել, սակայն դրանք սովորականից երկու անգամ ավելի քիչ էին: Մկների այս խմբում տարիքի հետ BACE1-ի մակարդակը նվազել է: Դրա շնորհիվ վահանիկները սկսել են անհետանալ: 10 ամսական տարիքում դրանք ամբողջությամբ վերացել են: Ավելին՝ կրծողների ճանաչողական ունակությունները նույնպես բարելավվել են:

Գիտնականները հուսով են, որ իրենց հայտնագործությունները կօգնեն հաղթահարել թուլամտությունը նաեւ մարդկանց շրջանում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել