• Latest news

Հետազոտողները գտել են մարդկանց ֆերտիլությունը երկարացնելու միջոցը

2 մարտի, 2018  10:33

Princeton University-ի գիտնականները միջոց են գտել, որը կարող է կանանց ֆերտիլության ժամանակահատվածը երկարացնել 3-ից մինչեւ 6 տարի ժամկետով: Միջոցը հայտնագործելուն օգնել են մանրադիտակային Caenorhabditis elegans (C.elegans) որդերը, որոնք, ինչպես պարզվել է, մարդկանց գեների հետ շատ ընդհանրություններ ունեն:

Մի քանի տարի առաջ հաստատվել էր, որ չբեղմնավորված C. Elegans ձվաբջիջները ժամանակի ընթացքում ցուցադրել են նաեւ մարդկանց հատուկ որակի նվազման նշաններ: Հիմա արդեն փորձագետներն արձանագրում են, որ կանանց ֆերտիլությունը հաճախ նվազում է, վիժման վտանգը մեծանում ձվաբջիջների որակի նվազման պատճառով, բայց ոչ դրանց պակասի:

Հետազոտության ընթացքում գիտնականներն ընտրել են 30 տարեկան կանանց տարիքին համարժեք տարիքով որդերի: C.elegans-ի ցածրորակ հին օոցիտներում առանձնացվել է կատեպսին В սպիտակուցը: Այս սպիտակուցի ակտիվությունն արգելակել են «ֆերտիլության պատուհանի» շրջանում: Արդյունքում ձվաբջջի կենսունակությունը նորման զգալիորեն գերազանցել է:

Դրան հավելած, երբ սպիտակուցի հետ կապված գեներն ամբողջությամբ «անջատել» են, որդերի ֆերտիլությունը գրեթե 10 տոկոսով մեծացել է: Կանանց համար սա նշանակում է վերարտադրողական ժամանակահատվածի 3-6 տարով երկարացում: Գիտնականների մեկ ուրիշ խումբ զուգահեռ պարզել է, որ կովերի մոտ կատեպսին В-ն նույն դերն է խաղում: Սա կարող է նշանակել, որ այս եզրահանգումները միանշանակ արդիական են նաեւ կաթնասունների համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է