• Latest news

Միլուոքիում  արձանագրվել է ՄԻԱՎ–ի եւ սիֆիլիսի համաճարակ

10 մարտի, 2018  19:58

ԱՄՆ Միլուոքիի առողջապահության նախարարությունն ահազանգում է՝ կապված 2017 թվականին արձանագրված ՄԻԱՎ–ով եւ սիֆիլիսով  վարակվելու դեպքերի թվի աճի հետ։ Վարակակիրների թվում են հայտնվել անչափահաս երեխաներ եւ նույնիսկ մանուկներ։ 600 000 բնակչություն ունեցող քաղաքում 12 ամիսների ընթացքում գրանցվել է ՄԻԱՎ–ի եւ սիֆիլիսի 125 նոր դեպք։

«Սա ընդունված չէ բավականաչափ լուսաբանել, ինչը բերում է վտանգի ավելացմանը, որից կարելի էր խուսափել»,–հայտնել է հանրային առողջապահության ոլորտում մասնագիտացած տեղական ոչ առեւտրային կազմակերպություններում աշխատող հանրային առողջության խորհրդատու Մելիսա Ուգլանդը։

Քաղաքի առողջապահության դեպարտամենտը տեղեկացրել է 15-24 տարեկան երիտասարդների շրջանում սեռական ճանապարհով փոխանցվող վարակների տագնապալի աճի մասին: Վարակման բարձր մակարդակը դասակարգվում է որպես համաճարակ ՄԻԱՎ–ով կամ վեներական հիվանդություններով տառապող կլաստերի կամ մարդկանց խմբի պարագայում։

Ուգլանդի խոսքով, կլաստերային վարակը դեռ շարունակվում է եւ այդ թիվը կարող է ավելանալ։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է