• Latest news

Մարտի 8-11-ին՝ հանգստյան օրերին Երեւանի մանկական հիվանդանոցներում հիվանդների հոսքը 20 տոկոսով աճել է

12 մարտի, 2018  18:10

Մարտի 8-ից 11-ը մանկական հիվանդանոցներ դիմած հիվանդների թիվը նկատելիորեն աճել է: Ինչպես NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեցին հիվանդանոցների ներկայացուցիչները, սա ավելի շուտ պայմանավորված էր այն հանգամանքով, որ հանգստյան օրեր էին, եւ չնայած շատ պոլիկլինիկաներում հերթապահ բժիշկներ կային, հիվանդներից շատերն այս մասին տեղյակ չէին եւ նախընտրել են անմիջապես հիվանդանոց դիմել:

«Մուրացան» ԲԿ տնօրեն Բագրատ Բավեյանը նշեց, որ այս 4 օրում իրենց հիվանդանոց դիմողների թիվը աճել է գրեթե 15-20 տոկոսով, սակայն հոսպիտալացվածների թիվը նախկինն է մնացել. հանգստյան օրերին ամեն օր հիվանդանոց է դիմել մոտ 70-80 հիվանդ, սակայն նրանցից միայն յուրաքանչյուր 5-րդն է ստացիոնար բուժման կարիք ունեցել, իսկ մնացյալը՝ ամբուլատոր:

Նույնպիսի վիճակ է եղել նաեւ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում. փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնեց, որ վերջին 4 օրերին դիմողների թիվն իսկապես աճել է, սակայն նրանք հիմնականում ամբուլատոր հիվանդներ էին, իսկ հոսպիտալացվածների թիվը չի փոխվել:

«Արաբկիր» ԲԿ բուժական գծով տնօրեն Նինա Արիկյանցը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ հանգստյան օրերին ամեն օր հոսպիտալացվել է մոտ 17-20 երեխա եւ դեռահաս, իսկ ամբուլատոր հիվանդները մի քանի անգամ շատ են եղել:

Նշենք, որ շաբաթ օրերին, ինչպես նաեւ մարտի 8-ի եւ 9-ի նման հանգստյան օրերին Երեւանի պոլիկլինիկաներում առավոտյան ժամը 10:00-ից մինչեւ 13:00 հերթապահ բժիշկներ կան: Կիրակի օրերին պոլիկլինիկաներում հերթապահ բժիշկներ չկան:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է