• Latest news

Նպատակը «Արմենիկումի» արտադրության եւ սպառման խթանումն է. ՀՀ ԱՆ

16 մարտի, 2018  18:28

ՀՀ առողջապահության  նախարարությունում ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ընդգրկված են առողջապահության նախարարության եւ ոլորտի առաջատար մասնագետները, այդ թվում` ՀՀ պաշտպանության նախարարության եւ Արմենիկումի ներկայացուցիչները: Այս մասին ասվում է ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանման մեջ։

Աշխատանքային խումբը խորությամբ կուսումնասիրի շահառուների բժշկական օգնության եւ սպասարկման, ինչպես նաև Արմենիկումի արտադրության խթանմանն ու սպառմանն առնչվող բոլոր հարցերը:

Նախարարության հիմնական նպատակն է նպաստել «Արմենիկումի» աշխարհում ավելի լայն ճանաչմանը:

Հիշեցնենք, որ օրերս Հանրային խորհրդում քննարկվել է «Արմենիկում» կլինիկայի պահպանման նպատակահարմարության հարցը։ Կլինիկայի տնօրեն Լեւոն Գեւորգյանը նիստի ժամանակ նշել է, որ կլինիկայի հետագա ճակատագրի վերաբերյալ իրենց հետ որեւէ քննարկում չի եղել, միայն տեղեկացել են, որ 2018 թվականին ֆինանսավորումը դադարեցվելու է։ Խորհուրդը կլինիկայի փակումը նպատակահարմար չի գտել։

Որքանով են համադրվում ֆինանսավորման դադարեցման տնօրենի խոսքերը առողջապահության նախարարության վերը նշված «նպատակներին», մնում է անորոշ։

«Արմենիկում» հիվանդանոցը կփակվի՞. Հանրային խորհրդում քննարկել են դեղի եւ կլինիկայի ճակատագիրը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է