• Latest news

Գիտնականները սպիտակուց են գտել, որը ճնշում է քաղցկեղի զարգացումը

23 մարտի, 2018  13:15

Գիտնականները գտել են նոր հակաքաղցկեղային LHPP սպիտակուցը, որը կանխում է լյարդում չվերահսկվող չարորակ բջիջների բազմացումը:

Ինչպես հայտնում է MedicalXpress-ը, գոյություն ունեն ուռուցքների սուպրեսոր գեներ, դրանք այն սպիտակուցներն են կոդավորում, որոնք նպաստում են բջիջների չարորակի վերափոխման կանխմանը: Սակայն հաճախ նորագոյացության մեջ դրանք ոչ արդյունավետ են դառնում, ինչն արագացնում է քաղցկեղի զարգացումը եւ նվազեցնում հիվանդի վերապրելիության հնարավորությունը:

Գիտնականներն օգտագործել են մկան հեպատոցելյուլյար կարցինոմայի մոդելը եւ 4 հազար սպիտակուցների ակտիվությունը համեմատել են առողջ ու ախտահարված հյուսվածքներում: Պարզվել է, որ ուռուցքային հյուսվածքներում դիտվել է LHPP գիստիդին-ֆոսֆատազի դեֆիցիտ: Ըստ որում՝ մարդկանց բջիջներում սպիտակուցի մակարդակն ուղղակիորեն կապված էր հիվանդության ծանրության եւ կյանքի տեւողության հետ: Միացության ամբողջական բացակայության դեպքում հիվանդները մյուս հիվանդներից միջինը 2 տարի ավելի վաղ էին մահանում:

Ցույց է տրվել, որ մկների մոտ ուռուցքի մեջ ներարկված լրացուցիչ ԴՆԹ-ն, որը կոդավորում է սուպրեսորը, կանգնեցրել է չարորակ հյուսվածքի աճը եւ պաշտպանել լյարդի ճիշտ գործառնությանը: Ֆերմենտի ազդեցության մեխանիզմը բացատրվում է հանգամանքով, որ այն հեռացնում է սպիտակուցներում ամինաթթվային գիստիդինի հետ կապված ֆոսֆատային խմբերը: Դրա բացակայությամբ սկսվում է գլոբալ ֆոսֆորացում, որի արդյունքում որոշ միացություններ ուռուցքածին են դառնում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել