• Latest news

Դպրոցներում եւ մանկապարտեզներում զանգվածային թունավորման պատճառները մինչեւ հիմա հայտնի չեն. Սպառողների միություն

23 մարտի, 2018  18:27

Վերջին տարիներին Հայաստանի դպրոցներում եւ մանկապարտեզներում գրանցվել են երեխաների զանգվածային թունավորման մեծ թվով դեպքեր, սակայն այս թունավորումների պատճառները մինչեւ հիմա հայտնի չեն: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը:

«Ես արդեն դրանց հաշիվը կորցրել եմ՝ թունավորումներ են եել Երեւանում, Արմավիրի մարզում, Գուլակում, Ղափանում, ամենը չեմ էլ կարող հիշել: Եվ մինչեւ հիմա այս խնդիրը չի լուծվել»,- նշեց Արմեն Պողոսյանը:

Նրա խոսքով՝ այս հաստատություններում երեխաների թունավորման հնարավոր աղբյուրները ընդամենը երեքն են՝ ջուրը, սնունդը եւ սանիտարական պայմանները: Բայց մինչեւ հիմա հայտնի չէ, թե զանգվածային թունավորման յուրաքանչյուր դոեպքում սրանցից որն է «մեղավոր»:

Պողոսյանի կարծիքով՝ թունավորումներից հետո փորձաքննությունը չեն անցկացնում ինչպես հարկն է. հաճախ փորձաքննության են ենթարկում հումքը, այլ ոչ թե պատրաստի ճաշատեսակները, որոնք երեխաները կերել են մանկապարտեզներում կամ դպրոցներում: Խնդիրն այն է, որ հումքը կարող է նորմալ լինել, սակայն եթե խոհարարը հիվանդ է եղել կամ կեղտոտ ձեռքերով է պատրաստել, նա կարող էր պատրաստի ճաշատեսակը վարակել:

Հիշեցնենք, որ հայկական 1362 դպրոցներից 80-ում «Մոր եւ մանկան առողջության ալյանսի» անցկացրած հետազոտությունը ցույց է տվել, որ դպրոցական բուֆետներում եւ ճաշարաններում մթերքները ոչ միշտ են պահվում պատշաճ պայմաններում: Մոնիթորինգի ընթացքում հայտնաբերված մյուս լուրջ խնդիրը դպրոցների ճաշարանների եւ սանհանգույցների սանիտարական պայմաններն են: Մոնիթորինգն անցկացնողները որոշ դպրոցներում նկատել են, թե ինչպես են երեխաների համար նախատեսված լավաշը պատրաստում կեղտոտ նկուղային հաստատությունում, հացը եւ կաղամբը պահում են կեղտոտ դարակներին: Դպրոցներից մեկում նրանք ալյուրի պարկերը տեսել են սանհանգույցի կողքին կեղտոտ հատակի վրա դրած: Որոշ դպրոցներում սեղանները, որոնց շուրջ երեխաները ճաշում են, ծածկոց չեն ունեցել, իսկ հացը դնում էին սեղանին, որն ակնհայտորեն կեղտոտ էր: Այսպիսի պայմաններում առավել քան հավանական է սննդամթերքի վարակումը ամեն տեսակի բակտերիաներով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել