• Latest news

«Նաիրի» ԲԿ-ի Օնկոգինեկոլոգիական բաժանմունքում բարդ դեպքերի բուժման նոր քիչ ինվազիվ մեթոդներ են կիրառվում (ֆոտո)

25 մարտի, 2018  22:45

«Նաիրի» բժշկական կենտրոնի օնկոգինեկոլոգիական բաժանմունքը համալրվել է Karl Storz (Գերմանիա) սարքով՝ ուռուցքաբանական հիվանդությունների բարդ լապարոսկոպիկ վիրահատությունների համար: Սարքը հագեցված է հատուկ տեսախցիկով, որը թույլ է տալիս վիրահատության ընթացքում տեսնել բորոր անոթներն առանձին:

Ինչպես նշեց բաժանմունքի ղեկավար Արտեմ Ստեփանյանը՝ սա շատ կարեւոր է, քանի որ եթե հարցնեն յուրաքանչյուր վիրաբույժի, թե ի՞նչն է ամենավտանգավորը վիրահատության ժամանակ, նա կպատասխանի՝ արյունատար անոթները: Այս սարքի երկրորդ առավելությունն այն է, որ որովայնի խոռոչի մեջ CO2 է ներարկվում ոչ թե սենյակային ջերմաստիճանի, այլ՝ ջերմացրած մինչեւ մարդու մարմնի ջերմաստիճանը, ինչը կանխում է որովայնի բջիջների վնասումը եւ կպումների գոյացումը, ինչպես նաեւ՝ ցավերը վիրահատությունից հետո:

Լապարոսկոպը նաեւ հագեցած է էլեկտրավիրահատական ուլտրաձայնային գեներատորով, ինչի շնորհիվ կարելի է գործել առանց ամրակների եւ անոթակապերի, ինչը թույլ է տալիս իրականացնել վիրահատությունն առանց արյան կորստի, եւ վիրահատությունից հետո որովայնի խոռոչում օտար առարկաներ չեն մնում:

Բաժանմունքում կիրառվող եւս մեկ նորամուծությունը, ինչպես նշեց Արտեմմ Ստեփանյանը, վիրահատության ժամանակ հատուկ կոնտրաստի օգտագործումն է, որը թույլ է տալիս բացահայտել մետաստազներից վնասված ավշահանգույցները եւ հեռացնել միայն դրանք: «Այդպես, երկու խնդիր է լուծվում. առաջինը՝ վիրաբույժը բաց չի թողնում վնասված ավշահանգույցները, եւ երկրորդը՝ առողջ հանգույցները չեն հեռացվում»,- նշեց մասնագետը՝ հավելելով, որ դա ճշգրիտ վիրահատություն է. յուրաքանչյուր հիվանդի դեպքում այն ծավալի վիրահատություն է իրականացվում, որքան անհրաժեշտ է կոնկրետ այդ հիվանդին:

Բաժանմունքի ղեկավարը հիշեցրեց, որ «Նաիրի» ԲԿ-ի թիմն արդեն 10 տարի է համագործակցում է ESGO-ի (European Society of Gynaecological Oncology) հետ, եւ անցյալ տարի Հայաստանում անցկացված սեմինարը թվով երրորդն էր: Հայաստան էր այցելել Ասոցիացիայի նախագահ, պրոֆեսոր Դենիս Քյորլյոն: «Մենք համագործակցում ենք ոչ թե որպես կրտսերն ավագի հետ, այլ՝ հավասարը հավասարի»,- ասաց նա՝ հավելելով, որ բժշկական կենտրոնի ուռուցքաբանական թիմի անդամները հաճախակի են մասնակցում միջազգային համաժողովներին, որտեղ ներկայացնում են քաղցկեղի բուժման իրենց մեթոդները:

Ինքը, Քյորլյոն, տպավորված էր «Նաիրի» ԲԿ-ի հնարավորություններով եւ քաղցկեղի բուժման դեպքում տարբեր մասնագետների սերտ համագործակցությամբ:

Արտեմ Ստեփանյանը նաեւ հիշեցրեց որ «Նաիրի» ԲԿ-ի ուռուցքաբանական բաժանմունքը ստեղծվել է Հայաստանից դեպի այլ երկրներ հիվանդների հոսքը դադարեցնելու համար: Այսօր բաժանմունքում վիրաբուժական միջամտության բոլոր ժամանակակից մեթոդների կիրառմամբ տարեկան ընդհանուր առմամբ 300 վիրահատություն է իրականացվում, հիմնականում՝ չարորակ ուռուցքների: Բաժանմունքում հատուկ շեշտ է դրվում նվազագույն ինվազիվ, լապարոսկոպիկ վիրահատությունների վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել