• Latest news

Քաղցկեղը հաղթած աղջիկը 20 տարի հետո կլինիկա է վերադարձել որպես բժիշկ

27 մարտի, 2018  12:43

Ամերկուհի Ջեն Փրաթը 31 տարեկան է, նա ուռուցքաբանական կլինիկայի բժիշկ է: Երկու տասնյակ տարի առաջ նա ինքը  այդ հաստատության հիվանդն էր՝ այդ ժամանակ Ջենի մոտ ոսկրի քաղցկեղ էին հայտնաբերել:

Օստեոսարկոման բավականին հազվագյուտ եւ ծանր հիվանդություն է: ԱՄՆ-ում ամեն տարի գրանցվում է ոչ ավելի, քան 800-900 հիվանդի մոտ:

Նա իր ետեւում է թողել քիմիաթերապիայի երկարատեւ կուրսը եւ դրան հետեւած ուռուցքի հեռացման վիրահատությունը: Հետո դարձյալ քիմիայի կուրս: Այնուհետեւ 9 ամիս հենակներով է անցկացրել:

Ինչպես Ջենը հիմա է համարում, այդ ժամանակ հիվանդության դեմ պայքարելուն իրեն օգնել է ահռելի աջակցությունը, որ ստացել է ամեն տեղից: Ազգականները, ընկերները, հիվանդանոցի բժիշկները՝ նրանք բոլորը ամենաանհրաժեշտ պահին իր կողքին էին:

Այդ ժամանակ նա որոշել է իր հիվանդությունը ճանապարհորդություն անվանել: Ջենը օրագիր է պահել, որի մեջ ամեն օր գրառել է օրվա ընթացքում իր հետ պատահած ամեն լավ բան:

Նրա ճանապարհորդության վերջին փուլն է եղել ուղեւորությունը Դիսնեյլենդ, որը նրա համար վճարել էր բարեգործական հիմնադրամը, որը համագործակցում է կլինիկայի հետ:

Ծանր ճանապարհի հենց ամենավերջում, երկար սպասված Դիսնեյլենդում է Ջենը վերջնականապես որոշել հետ շրջվել: Որպեսզի այն նորից անցնի եւ ուրիշներին օգնի, ինչպես ժամանակին իրեն են օգնել:

Այդ ժամանակ նա ընդամենը 11 տարեկան էր: Տարիներ են անցել, Ջենը մեծացել է, ավարտել Չիկագոյի բժշկական քոլեջը եւ վերադարձել իր կլինիկա՝ Մինեսոտայի մանկական հոսպիտալ:

«Ես միշտ ցանկանում էի այստեղ վերադառնալ»,- CNBC-ին խոստովանել է աղջիկը:

«Այստեղ մշտապես երեխաներին առաջնահերթություն են տալիս, եւ այս հարցում մեր արժեքները համընկնում են: Այստեղ աշխատելը ամբողջ կյանքիս երազանքն էր, որն իրականություն է դարձել»,- հավելում է Ջենը:

Նա վստահ է, որ քաղցկեղն իր մոտ այլեւս չի վերադառնա: Աղջիկը ջանում է մշտապես ամեն ինչին դրական նայել եւ միայն առաջ գնալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել