• Latest news

Հայաստանից հիվանդների հոսքը դեպի Վրաստան աճում է. վրացի սրտաբան

4 ապրիլի, 2018  22:34

Նույնիսկ այն բանից հետո, երբ 2016 թվականին Հայաստանի բժշկական կենտրոնները ստենտավորման գները կրկնակի նվազեցրին, այս միջամտությունը Հայաստանում, միեւնույն է, ավելի թանկ արժե, քան Վրաստանում, եւ Հայաստանից հարեւան երկիր հիվանդների հոսքը միայն աճում է: Այս մասին իր հայ հիվանդին, որը մեկնել էր հերթական բուժզննման, ասել է կարդիովիրաբույժ Կախա Բեսելիան՝ «Թբիլիսիի սիրտ-անոթային կլինիկա» ԲԲԸ-ից:

Վրացի մասնագետի խոսքով՝ Վրաստանում մեկ ստենտի տեղադրման ամենաբարձր գինը կազմում է 1200 դոլար: Բժիշկը նաեւ նշել է, որ Թբիլիսի նախկինում շատ էին գալիս Ադրբեջանից, սակայն վերջին շրջանում այս երկրից հիվանդների հոսքը դադարել է, քանի որ Ադրբեջանն այս ոլորում հատուկ ծրագրեր է սկսել իրականացնել:

Վրացի բժշկի խոսքը հաստատում են նաեւ Հայաստանի բնակիչները: Մասնավորապես՝ վրացական սրտաբանական կլինիկա փնտրող կինը, որը պատահաբար NEWS.am Medicine-ի խմբագրության հեռախոսահամարին էր զանգահարել, հայտնեց, որ Վրաստանում կլինիկա է փնտրում հոր համար: Երեւանում բժիշկները տղամարդուն հայտնել էին, որ նա 2 ստենտ տեղադրելու կարիք ունի: Մեր կլինիկաներում 2 ստենտի տեղադրման արժեքը կազմում է մոտ 1 մլն 600 հազար դրամ (3300 դոլար): Վրաստանում տղամարդուն խոստացել են 2 ստենտը տեղադրել 1600 դոլարով: Տղամարդն արդեն Թբիլիսի է մեկնել:

Նշենք, որ Հայաստանում եւ Վրաստանում բժշկական ծառայությունների գների տարբերության թեման շրջանառվում է արդեն մի քանի տարի: 2016 թվականին հայկական կլինիկաները դիմեցին գների կրկնակի նվազեցման, բայց եթե մինչեւ դա Վրաստանում գները 4 անգամ էին ցածր, ապա հիմա՝ 2:

Հայ սրտաբանները մշտապես Հայաստանի բնակիչներին ասում են, որ Վրաստանում տեղադրում են անհասկանալի ծագմամբ ստենտներ, որ վիրահատությունից հետո հիվանդները պետք է գտնվեն դինամիկ հսկողության ներքո, իսկ հարեւան երկրում վիրահատվելու դեպքում դա անհնար է, որ Վրաստանում լավ են կատարում պարզ միջամտությունները, սակայն բարդ դեպքերում հայ բժիշկների պրոֆեսիոնալիզմն ավելի բարձր է եւ այլն, եւ այլն: Սակայն այս բոլոր փաստարկները չեն կանգնեցնում դեպի հարեւան երկիր սրտայինների հոսքը: Նույնիսկ ինֆարկտի դեպքում պետական անվճար Stent for life ծրագրով ստենտավորվելուց հետո, հետագա բուժման համար նրանք Թբիլիսի են մեկնում: Եվ այս հոսքը կարող է կանգնեցնել միայն համանման միջամտությունների գների հավասարեցումը:

Անցյալ տարվա վերջին իր հարցազրույցներից մեկում առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը հայտարարել էր, որ Հայաստանում ստենտավորման գները նախատեսվում 1 մլն 80 հազար դրամից նվազեցնել մինչեւ 700 հազար դրամ: Նա հայտարարել էր, որ արդեն 2018-ի փետրվար-մարտին բժշկական կենտրոններին կառաջարկվի նոր պայմանգրեր կնքել նոր գներով, որոնք հաջողվել է 50 տոկոսով նվազեցնել ստենտների կենտրոնացված գնումների հաշվին:

Առողջապահության նախարարությունը 2018 թվականի փետրվարին հայտնեց, որ սրտի կորոնար զարկերակների ստենտավորման անհետաձգելի վիրահատությունների պետական ծրագրի (Stent for life) բարեփոխումը նախատեսում է բժշկական ծառայությունների որակի բարելավում՝ անցում ոչ դեղապատ ստենտից դեղապատի: Այդ նպատակով Հայասատանի ԱՆ-ն գնացել է այս վիրահատության ժամանակ կիրառվող ստենտների եւ բժշկական արտադրանքի գնման կենտրոնացման ճանապարհով: Մրցույթն արդեն տեղի է ունեցել, ընթանում է պայմանագրերի ստորագրման գործընթացը:

Դեռեւս պարզ չէ՝ ո՞ւմ հետ են պայմանագրեր կնքվել, եւ արդյոք դա վերաբերում է միայն պետական Stent for life ծրագրի շրջանակո՞ւմ ստենտների գնումներին, թե՞ ծառայությունների ամբողջ հատվածին: Սակայն փաստ է, որ Հայաստանում ստենտավորման առեւտրային գները չեն նվազել:

Ինչու են դեղերն ու բուժծառայությունները Վրաստանում ավելի էժան, քան Հայաստանում

Ինչու են սրտային հիվանդները Հայաստանից մեկնում Վրաստան վիրահատվելու

«Աստղիկ» բժշկական կենտրոնը ստենտավորումը կրկնակի էժանացրել է

Ինչո՞ւ է Վրաստանում ստենտավորումն ավելի էժան․ մեկնաբանում է նախարարը

Հայ մասնագետները վստահ չեն Վրաստանում տեղադրվող ստենտների որակի հարցում

Նախարար. Հայաստանում ստենտավորման գինը կնվազի մինչեւ 700 000 դրամ

ԱՆ-ն իրականացնում է ստենտների եւ արտոնյալ պայմաններով տրամադրվող դեղերի կենտրոնացված գնումներ

Եվս մեկ անգամ Հայաստանում ու Վրաստանում ստենտավորման գների մասին. պարզաբանում է ինտերվենցիոն սրտաբանը

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Ամսական որքա՞ն գումար եք պատրաստ Ձեր եկամուտներից հատկացնել բժշկական ապահովագրության համար
Մինչեւ 10 000 դրամ
Մինչեւ 20 000 դրամ
Մինչեւ 50 000 դրամ
Չեմ պատրաստվում վճարել