• Latest news

32-ամյա Գոհարը եռյակին սպասել էր յոթ տարի. բացառիկ նկարահանում ծննդատնից (ֆոտո)

5 դեկտեմբերի, 2013  16:28

7 տարի երեխա չունենալուց հետո նոյեմբերի 29-ին Վանաձորի բնակիչ Գոհար Գոգինյանը եռյակ է ունեցել «Էրեբունի» բժշկական կենտրոնում։ 32-ամյա Գոհարը NEWS.am Medicine-ին պատմեց, որ անակնկալ չէր եռյակի ծնունդը։

«Կոնսուլտացիայի ժամանակ իմացա, որ եռյակ է լինելու։ Սկզբում մի տեսակ էր. ուղղակի անսովոր է 7 տարի երեխա չունենալուց հետո եռյակ ունենալը»,- NEWS.am Medicine-ին ասաց Գոհարը։

Առաջինը լույս աշխարհ է եկել Քրիստինեն՝ 1 կգ 580 գ քաշով, այնուհետև Գարիկն ու Գևորգը՝ համապատասխանաբար 1 կգ 650 գրամ և 1 կգ 250 գրամ։ Երեխաների անունները որոշել են ծնողները։ Հայրը` Արմեն Շարխյանն արդեն մի քանի օր հիվանդանոցից տուն չի գնում. հիվանդանոցում բոլորը նրան ճանաչում են. եռյակի հայրն է։

Չնայած ծանր հղիությանն ու կեսարյան հատմանը, Գոհարն իրեն լավ է զգում. օրվա մեծ մասն ամուսնու հետ անցկացնում է նորածինների ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, որտեղ այս պահին գտնվում են երեխաները։

Նորածնային բաժանմունքի վարիչ Լարիսա Երիցյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ երեխաների վիճակը միջին ծանրության է. «Կարևորը թթվածնային ապարատով չեն։ Երեքն էլ լավ են, ուղղակի դեռ հատուկ զոնդով ենք կերակրում։ Հենց մայրը կարողացավ ինքնուրույն կերակրել երեխաներին, նրանց կտեղափոխենք հիվանդասենյակ»։

Հղիության ամբողջ ընթացքին հետևած և ծնունդն ընդունած մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Աբովյանի խոսքով` երեխաներն ու մայրը ոչ մի առողջական խնդիր չունեն, չնայած եռյակի դեպքում առողջական խնդիրների ռիսկը մեծանում է։

 «31-րդ շաբաթի 3-րդ օրն ենք կեսարյան հատում արել. մոր վիճակն արդեն վատանում էր, ստիպված էինք։ Ճնշման հետ խնդիրներ ուներ, սպիտակուցն էր շատացել արյան մեջ ու որոշեցինք վիրահատել։ Հիմա մոր վիճակն ընտիր է, եթե եռյակ չլիներ, վաղուց էինք դուրս գրել»,- նշեց բժիշկը։

Գոհարին և Արմենին երեխաներին խնամելու հարցում օգնելու են տատիկներն ու հարազատները. «Պետք լինի, ես էլ կպահեմ, ինչ ա եղել որ»,- ծիծաղելով ասաց հայրը։

«Էրեբունի» բժշկական կենտրոնում եռյակ է ծնվել

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Կարդացեք նաև
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է