• Latest news

Սննդակարգը կարող է ազդել դաշտանադադարի շուտ կամ ուշ սկսելու վրա. հետազոտություն

4 մայիսի, 2018  10:47

Սննդակարգը կարող է ազդել դաշտանադադարի սկզբի վրա։ Նման եզրակացության են հանգել Լիդսի համալսարանի գիտնականները՝ վերլուծելով ավելի քան 14 150 բրիտանացի կանանց տվյալները։

Մասնակիցներին հարցրել են նրանց սննդակարգի, առողջության վիճակի մասին, նաեւ պարզել են, արդյոք նրանք ունեն երեխաներ։ 4 տարի անց գիտնականները եւս մեկ անգամ հանդիպել են այդ կանանց հետ։ Կանայք նորից պատասխանել են այդ նույն հարցերին ու անցել հետազոտություն։ 40-ից 65 տարեկան ավելի քան 900 կնոջ մոտ այդ ժամանակ արդեն դաշտանադադար էր սկսվել։

Հետազոտողները հայտնաբերել են, որ այն կանանց մոտ, որոնք հիմնականում առողջ սննդակարգի էին հետեւել, օրինակ՝ յուղոտ ձուկ ու թարմ ոլոռազգիներ, դաշտանադադարն ավելի ուշ է սկսվել։ Մասնագետները պարզել են նաեւ, որ ռաֆինացված ածխաջրերի, օրինակ՝ սպիտակ բրնձի կամ մակարոնեղենի չարաշահումը կապակցված է եղել վաղաժամ դաշտանադադարի հետ։

Կանանց սննդակարգի վերլուծությունը ցույց է տվել, որ սննդակարգում յուղոտ ձկնեղենի մեծ քանակության առկայությունը գրեթե 3 տարով հետաձգել է դաշտանադադարը։ Իսկ մակարոնեղենի ու բրնձի պատճառով դաշտանադադարը 1․5 տարով շուտ էր սկսվում, քան միջինը։

Վաղաժամ դաշտանադադարը բարձրացնում է օստեոպորոզի ու սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը։ Բայց ուշ դաշտանադադարը բարձրացնում է կրծքագեղձի, ձվարանների ու էնդոմետրիայի  քաղցկեղի զարգացման հավանականությունը։

Եվ այսպես՝ ֆերտիլությունը հնարավորինս երկար պահպանելու համար խորհուրդ է տրվում գործածել՝

  • Ձուկ՝ սաղմոն, իշխան, թյունոս, տառեխ
  • Ոլոռ, ոսպ, նուտ, կանաչ լոբի, կարմիր լոբի, գետնանուշ
  • Հավի, հնդկահավի, տավարի միս
  • Խաղող, բալ, հատապտուղներ, նարինջ

Մթերքներ, որոնք ցանկալի է բացառել սննդակարգից՝

  • Ռաֆինացված ածխաջրեր՝ մակարոնեղեն, սպիտակ բրինձ, սպիտակ հաց, խմորեղեն

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է