• Latest news

Ի՞նչ վտանգներ է պարունակում կետոգենային դիետան

5 մայիսի, 2018  10:49

Կետոգենային դիետան բացասաբար է ազդում մարդու սպորտային կազմվածքի վրա։ Այսպիսի եզրակացության են հանգել Saint Louis University–ի գիտնականները։

Կետոգենային է համարվում ճարպերի մեծ եւ ածխաջրերի քիչ քանակությամբ եւ սպիտակուցների չափավոր քանակությամբ դիետան։ Այս դիետայի պարագայում թույլատրվում է ուտել միս, ճարպոտ կաթնամթերք, ավոկադո, տարատեսակ յուղեր՝ ինչպես կոկոսի, ընկույզի, արեւածաղկի, բանջարեղենների յուղերն են։ Բայց ահա հացահատիկները, շաքարավազը, մրգերը եւ նույնիսկ շատ բանջարեղեններ արգելված են։ Սննդակարգի այս տեսակը վերջին տարիներին տարածված է մարդկանց շրջանում, որոնք ցանկանում են նիհարել։

Սակայն մարզիկներին, ինչպես ցույց է տվել հետազոտությունը կետոդիետան վնասակար է, եւ սպորտային ցուցանիրները դրա պատճառով նվազում են։ Փորձի շրջանակներում 16 մարզիկի խնդրել են 4 օրվա ընթացքում կետոդիետա պահել կամ սննդակարգ, որը հարուստ կլինի ածխաջրերով։ Այս շրջանից հետո պահանջվել է մասնակցել հեծանվային մարզանքին կամ բարձր ինտենսիվությամբ ինտերվալային մարզմանը։

Պարզվել է, որ ածխաջրերից միայն 4 օր հրաժարվելը բերել է նրան, տարածությունը, որ հեծանվորդները հաղթահարում էին, կրճատվել է 15 տոկոսով։ Իսկ ուժային ցուցանիշները մյուս ատլետների մոտ նվազել է 7 տոկոսով։

«Կետոդիետան ստիպում է մարմնին որպես էներգիայի աղբյուր օգտագործել ճարպերը, եւ ոչ թե ածխաջրերը։ Սա թույլ է տալիս քաշը կորցնել։ Նաեւ հայտնի է, որ կետոդիետան արդյունավետ է էպիլեպսիայով տառապող անձանց համար։ Սակայն մարդկանց համար, որոնք ապրում են ֆիթնես ռեժիմում, այդ դիետան վնասակար կարող է լինել»,–նշել է հետազոտության հեղինակ, դոկտոր Էդվարդ Վեյսը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


  • Այս թեմայով
 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է