• Latest news

Ծխախոտն օգնում է պայքարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ. հետազոտություն

18 մայիսի, 2018  16:06

Լա Տրոբա համալսարանի  ավստրալացի գիտնականները պարզել են, որ դեկորատիվ ծխախոտը (Nicotiana alata), ավելի ճիշտ՝ դրանում պարունակվող սպիտակուցը, ունի հատկություններ, որոնք օգնում են պայքարել ինֆեկցիոն հիվանդությունների դեմ, այդ թվում այն հիվանդությունների, որոնց պատճառը ոսկեգույն ստաֆիլոկոկն է, ՄԻԱՎ-ը, Զիկա  վիրուսն ու էնցեֆալիտային վիրուսները։

Ավստրալական սինխոտրոնով ստացված մանրակրկիտ պատկերները, որոնք բացահայտում են օբյեկտների ատոմային կառուցվածքը, ցույց են տվել, որ  NaD1-ը քայքայում է Candida albicans սնկի բջիջների արտաքին շերտը և հանգեցնում է միկրոօրգանիզմի կործանմանը։ Մինչդեռ այդ սունկը վտանգավոր հիվանդություններ կարող է հարուցել իմունադեֆիցիտով տառապող մարդկանց մոտ։ Ոչնչացման այս մեխանիզմը տարբերվում է հակաբիոտիկների գործողության սկզբունքից, որոնց հանդեպ սունկը կայունություն է զարգացնում։

Հետազոտողների խոսքով՝ ինֆեկցիաները հիմա համարվում են առողջապահական հիմնական խնդիրներից մեկը, քանի որ դրանց է բաժին ընկնում աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մահը։ Կանխատեսվում է, որ առաջիկա 30 տարիներին ինֆեկցիաների պատճառով մահացությունը կաճի հակաբիոտիկների հանդեպ կայուն  բակտերիաների տարածման հետևանքով։

2014-ին գիտնականների այդ նույն խումբը պարզել էր, որ NaD1-ն ունակ է սպանել նույնիսկ քաղցկեղային բջիջները։ Բացի դրանից հայտնի է, որ դեկորատիվ ծխախոտի ծաղիկներում սինթեզվում են այլ մոլեկուլներ, որոնք հակասնկային հատկություններ ունեն։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում


 
  • Տեսանյութեր
 
 
  • Իրադարձությունների օրացույց
 
 
  • Արխիվ
 
  • Ամենաընթերցվածը

ամիս

շաբաթ

օր

 
  • Հետեվեք մեզ Ֆեյսբուքում
 
  • Հարցում
Տեղյա՞կ եք արդյոք, որ 2027թ.–ից ՀՀ բոլոր քաղաքացիների համար պարտադիր է դառնալու բժշկական ապահովագրությունը
Տեղյակ եմ եւ կողմ եմ
Տեղյակ եմ եւ դեմ եմ
Տեղյակ եմ, դեռեւս չեմ կողմնորոշվում
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն կողմ եմ
Տեղյակ չեմ, բայց սկզբունքորեն դեմ եմ
Ինձ համար միեւնույն է